Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 25-ին կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։ Ինչպես ասվում է դատարանի կայքում, գործը վերաբերում է 1991-ից 1998թթ․-ներին Հայաստանի նախկին նախագահի բողոքին՝ 2008թ․-ի բողոքի ցույցերի ցրումից հետո կապված հավաքների իր ազատության միջամտությանը, պաշտպանության արդյունավետ միջոցի պակասին և տնային կալանքի տակ նրան դնելուն։
Գործի հանգամանքներում նշվում է, որ Տեր-Պետրոսյանը 2008թ․-ի նախագահական ընտրություններում ընդդիմության հիմնական թեկնածուն էր։ Փետրվարի 20-ից Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ենթադրյալ ընտրախախտումների դեմ սկսվեցին բողոքի ակցիաներ մասնավորապես Ազատության հրապարակում։ Հանրահավաքները երբեմն գրավում էր տասնյակ հազարավոր մարդկանց:
Դիմումատուն ՄԻԵԴ-ում պնդում է, որ 2008 թ. մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ժամանել է Ազատության հրապարակ, շրջափակել ցուցարարներին և, առանց որևէ նախազգուշացման, հարձակվել նրանց վրա ու բռնությամբ ծեծել: Ցուցարարները արագորեն դուրս են եկել հրապարակից, Տեր-Պետրոսյանին նույնպես ասվել է հեռանալ, բայց նա հրաժարվել է, որից հետո նրան ստիպողաբար նստեցրել են մեքենա ու տեղափոխել իր տուն՝ թույլ չտալով հեռանալ տանից։
Ասվում է, որ ոչ ոք չէր կարող Տեր-Պետրոսյանի բնակարան մուտք ու ելք կատարել՝ առանց հատուկ ուժերի թույլտվության: Նշվում է, որ հանրահավաքները շարունակվել են ամբողջ քաղաքով մինչև ուշ գիշեր, որի արդյունքում տեղի է ունեցել բախում ցուցարարների և իրավապահների միջև, ինչի հետևանքով 10 մարդ է մահացել, եղել են բազմաթիվ վիրավորներ և արտակարգ դրություն է հայտարարվել Հայաստանի նախագահի կողմից:
Ասվում է, որ կառավարությունը վիճարկում է այս մեղադրանքները: Մասնավորապես, նշում, որ ցուցարարների կողմից հարձակման են ենթարկվել ոստիկանական ուժերը և Տեր-Պետրոսյանը կամավոր է ոստիկանության մեքենա նստել: Այնուհետ նա տեղափոխվել է իր տուն և այլևս որևէ տեղ գնալու ցանկություն չի հայտնել: Ոստիկանության աշխատակիցները գտնվել են նրա տան մոտ՝ անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում, ինչպես պետական պաշտպանության ներքո գտնվող բոլոր անձանց համար: Ոստիկանության աշխատակիցները ոչ մեկի չեն արգելել մտնել Տեր-Պետրոսյանի տուն, ոչ էլ արգելել են Տեր-Պետրոսյանին դուրս գալ: Նշվում է, որ մի անգամ Տեր-Պետրոսյանը ցանկություն է հայտնել տանից դուրս գալ, բայց դա չի արել, երբ նրան ասվել է, որ անվտանգության աշխատակիցները չեն ուղեկցի:
2008 թ. մարտի 4-ին Տեր-Պետրոսյանի իրավական ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` ներկայացնելով, որ դիմումատուն փաստացի տնային կալանքի տակ է: Դիմումատուն պնդում է, որ իրեն թույլատրվել է 2008 թ. մարտի 5-ին մասնակցել դատական լսմանը մեկ ժամ, բայց իր տնային կալանքն առանց ընդհատումների տևել է մինչև 2008 թ. մարտի 20-ը:
Կառավարությունը հերքում է դիմումատուի ներկայացրած փաստերը, մասնավորապես նշում, որ դատական լսումից հետո Տեր-Պետրոսյանը խնդրել է իրեն տուն տանել ու այլևս չի ցանկացել լքել տունը՝ մինչև մարտի 20-ին արտակարգ դրության վերացումը։
2008 թ. մարտին Սահմանադրական դատարանը մերժել է Տեր-Պետրոսյանի դիմումը նախագահական ընտրությունների արդյունքների դեմ:
Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ազատության և անվտանգության իրավունք), 4-րդ Արձանագրության 2-րդ հոդվածի (շարժման ազատություն), 11-րդ հոդվածի (հավաքների ազատություն), հոդված 13-ի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) վրա՝ Տեր-Պետրոսյանը ՄԻԵԴ բողոքել է, որ 2008 թ. մարտի 1-ին Ազատության հրապարակից իրեն բռնի կերպով են հեռացրել ու դրել տնային կալանքի տակ ու նա չի ունեցել պաշտպանության արդյունավետ միջոց։ Հենվելով 14-րդ հոդվածի վրա (խտրականության արգելում)՝ Տեր-Պետրոսյանը բողոքել է, որ իր նկատմամբ խտրականություն է դրսևորվել՝ իր քաղաքական կարծիքի պատճառով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01