Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը մեծ տոն նվիրեց երեխաներին` նրանց գրադարանը հարստացնելով «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» ստեղծագործության անգլերեն տարբերակով, որը տիկինը գրել է իր թոռնուհու` Սավաննայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նունե Սարգսյանն ապրիլի 19-ին «Երևան, իմ սեր» հիմնադրամում հանդիպեց մի խումբ երեխաների, նրանց ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, խրախուսեց ստեղծագործել և Սավաննայի հետ հատվածներ ընթերցեց գրքից:
«Արդեն երեք տարի է` Սավաննայի հետ պատմություններ ենք հորինում: Դա սկսվեց որպես պատահական զբաղմունք, բայց դարձավ լուրջ նախագիծ: Ուրախ եմ Սավաննայի համար, որովհետև նա կարողացավ տեսնել, թե ինչպես է ծնվում գիրքը: Լավ կլինի, եթե ծնողները, տատիկները և պապիկները քաջալերեն իրենց երեխաներին ու թոռնիկներին, որ նրանք ստեղծագործեն: Այդ դեպքում մեր գրականությունը կհամալրվի նոր անուններով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ պատրաստ է գրքի հայերեն տարբերակը, որն այս պահին տպարանում է. այն լույս կտեսնի տասը օրից: «Մենք նպատակ ունենք այս գրքերը նվիրել դպրոցներին, մանկատներին, դպրոցական գրադարաններին: Գրքերը հասանելի կլինեն ՀՀ մարզերում, սփյուռքում: Այդպես Սավաննան ու ես մեր սերը կարտահայտենք հայ երեխաների հանդեպ»,-ընդգծեց Առաջին տիկինը:
Խոսելով նկարազարդումների մասին, որոնք իրականացրել է Սավաննան` Նունե Սարգսյանը պատմեց, որ բավականին բարդ է եղել Սավաննային համոզել ու վստահեցնել, որ նա կարող է անել դա, բայց երբ վերջացրել է նկարազարդումներն ու տեսել գրքի մակետը, հիացել է արդյունքից:
«Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ հնարավո՞ր է գրքի հիման վրա ներկայացում բեմադրվի Խամաճիկների պետական թատրոնում, Սարգսյանը պատասխանեց, որ Աննա Էլբակյանն արդեն իսկ բեմադրել է «Քաչալ ոզնին» հեքիաթը, իսկ այժմ աշխատում են «Թզուկ Մզուկ»-ի բեմադրության վրա: «Ըստ իս` «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» շատ դինամիկ պատմություն է և կարող է հաջող ներկայացման վերածվել: Աշխատում ենք, որ իմ հեքիաթներից մի քանիսի հիման վրա նաև բալետ բեմադրվի, որովհետև մեր երաժշտական ծրագրերում մանկական բալետային ներկայացումները կարծես թե շատ չեն»,- եզրափակեց նախագահի տիկինը:
Թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր Աննա Էլբակյանը, որը միջոցառմանը ներկա էր իր թոռնիկների հետ, շեշտեց, որ երեխաների համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպես է ստեղծվում հեքիաթը, իսկ Նունե Սարգսյանն այսօր դա պատմեց: «Անհրաժեշտ է փոքրուց զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը: Այսօրվա հանդիպումը հենց նման միտում ուներ: Հրաշալի հեքիաթ է: Կարծում եմ` մենք այն կպատմենք մեր թատրոնում»,-նշեց Էլբակյանը:
Տասնմեկամյա Հրաչը, որը մեծ հետաքրքրությամբ էր լսում Նունե Սարգսյանին և Սավաննային, ասաց, որ շատ է սիրում տիկնոջ հեքիաթները, որովհետև դրանք հետաքրքիր են, և լավ է, որ միշտ բարին հաղթում է չարին: «Եթե չար մարդիկ հաճախ հեքիաթներ կարդան, գուցե բարի դառնան: Ինձ շատ դուր եկավ այսօրվա հանդիպումը: Մեծ սիրով կկարդամ նաև այս նոր հեքիաթը»,-ոգևորված ասաց Հրաչը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01