«Dubai 2020» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության համապատասխան կոնցեպտի մշակման և այլ աշխատանքների համար ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է ՝ կազմակերպչական աշխատանքներն իրականացնող օպերատորի մրցույթ: Օպերատորի հիմնական պարտականություններից են Հայաստանի մասնակցության համապատասխան կոնցեպտի մշակում՝ համաձայն ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթություններին։ Կոնցեպտը Հայաստանի մասնակցության brandbook-ի հիմք է ծառայելու և ուղղորդելու է համապատասխան տեղեկատվական նյութերն ու միջոցառումները ամբողջ ցուցահանդեսի ընթացքում։ Օպերատորը պետք է համագործակցի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ցուցահանդեսին առնչվող բոլոր որոշումներում, օրինակ՝ տնտեսության գերակա ճյուղերի ընտրության և ներկայացման հարցում: Կազմակերպիչ օպերատորի պարտականություններից է նաև միջոցառման վեցամսյա մանրակրկիտ ծրագրի մշակում և իրականացում, այդ թվում՝ Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառման նախագծում և կազմակերպում: Ընկերությունը սահմանված բյուջեի սահմաններում պետք է պլանավորի և իրականացնի ցուցահանդեսի անցկացման անհրաժեշտ գործողությունները, համակարգի ցուցահանդեսի տարածքի վարձակալության, շինարարության, դիզայնի, ձևավորման և լոգիստիկ այլ խնդիրների հետ կապված բոլոր գործընթացները: Կազմակերպությունը պետք է ապահովի նաև անհրաժեշտ երկխոսություն՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, միջոցառման կազմակերպման գործընթացը շարունակական համապատասխանեցնի կառավարության նպատակներին և խնդիրներին: Օպերատորի հիմանական պարտականություններից են Հայաստանում ներդրումային և զբոսաշրջային գրավչության պատշաճ ներկայացման ապահովումը, Dubai 2020-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ իրազեկման, մարքեթինգային միջոցառումներ և արշավների իրականացումը՝ միտված Հայաստանի տաղավարի բարձր տեսանելիությանը և այցելուների ներգրավմանը: Կազմակերպչական աշխատանքներն իրականացնող օպերատորը ծրագրի առաջընթացի վերաբերյալ նաև հայերեն և անգլերեն զեկույցների պետք է կազմի՝ ամենամսյա պարբերականությամբ։ Կառավարությանը ներկայացվող զեկույցները պետք է կազմվեն թե՛ նախապատրաստական և թե՛ իրականացման փուլերի ընթացքում: Իսկ կազմակերպությանը ներկայացվող պահանջներից են ընկերության/կոնսորցիումի կամ ընկերության աշխատակիցներից առնվազն 3-ի առնվազն 5 տարվա փորձ հետևյալ աշխատանքներում՝ Հայաստան բրենդի ներկայացում միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների ժամանակ, մարքեթինգային արշավների կազմակերպում, աշխատանք մեդիա ոլորտում, միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և Expo Dubai 2020-ին համանման այլ միջոցառումների կազմակերպում, ընկերության/կոնսորցիումի կողմից Հայաստանի համար նշանակալի իրադարձության համաշխարհային ճանաչելիությանն ուղղված ոչ պակաս, քան 1 խորհրդանիշի կամ ապրանքանիշի ստեղծման փորձ: Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն: Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ պահանջների բավարարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր՝ լուսանկարների, տեսագրությունների և այլ ձևաչափերի տեսքով, կազմակերպության ղեկավարի և աշխատակիցներից առնվազն 3-ի ինքնակենսագրությունները, ուղեկցող նամակ Dubai 2020-ին Հայաստանի մասնակցության կոնցեպտի նախնական առաջարկով։ Իսկ մեծածավալ file-երի պարագայում դիմումատուն կարող է օգտագործել ամպային հավելվածներ (google drive, dropbox, wetransfer և այլն)։ Դիմումները պետք է ներկայացնել [email protected] էլ հասցեով մինչև մայիսի 10-ը։
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
13:05
12:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02