Երևանում ապրիլի 24-28-ը կանցկացվի «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» միջազգային համաժողովը: Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս համաժողովը, որի այս անգամվա թեման շրջակա միջավայրն է: Այն ներառում է մի շարք թեմաներ՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն: Համաժողովին մասնակցելու համար կին ձեռներեցներ են ժամանելու 25 երկրից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» հայաստանյան նախագահ, ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ համաժողովը լավ հնարավորություն է Հայաստանի բիզնես, զբոսաշրջային և մշակութային գրավչությունը բարձրացնելու տեսանկյունից: «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան» մի կառույց է, որը ստեղծվել է 1945 թվականին: Հայաստանը միացել է 2014 թվականին՝ ի դեմս Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Կին ձեռներեցների ցանցի: Մենք լիիրավ անդամ ենք և ունենք մեր ուրույն տեղն այս կառույցում: Արդեն 4 տարվա հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարողացանք այնպես անել, որ համաժողովն այս անգամ անցկացվի Հայաստանում»,-ասաց Լիլիթ Ասատրյանը: Համաժողովի շրջանակում Հայաստան ժամանող կին ձեռներեցները հնարավորություն են ունենալու ծանոթանալու մեր երկրի տնտեսական, զբոսաշրջային հնարավորություններին, մշակույթին: Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի աշխատանքային խմբի անդամ Ալին Մասրլյանը նշեց, որ այս համաժողովը լավ հնարավորություն է, որ հայ կին ձեռներեցները ներկայացնեն իրենց հնարավորությունները, բիզնես կապեր հաստատեն, նոր գործընկերներ գտնեն: «Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն: Կլինեն նաև դեմ առ դեմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: Այսինքն՝ հարթակը ձևավորված է, մնում է գործարարները աշխատեն, նոր ոլորտներ գտնեն, կապեր ձևավորեն: Առիթից օգտվելով՝ ուզում եմ կոչ անել, որ Հայաստանի կին ձեռներեցները մասնակցության հարցում ակտիվ լինեն»,-ասաց Ալին Մասրլյանը: Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի աշխատանքային խմբի անդամ Արմենուհի Խաչատրյանը նշեց, որ համաժողովը հնարավորություն է տալիս 25 երկրի բիզնես ներկայացուցիչների հետ ծանոթանալ, կապեր հաստատել: Նա նկատեց, որ Հայաստան ժամանող կին ձեռներեցները ներկայացնում են ամենատարբեր ոլորտներ, նրանցից շատերն առաջատարներ են իրենց երկրում, իրենց տարածաշրջանում: «Մենք Հայաստան ժամանող կին ձեռներեցներին ներկայացնելու ենք մեր երկրի մշակույթը, հետաքրքիր վայրերը, ինչը զբոսաշրջության տեսանկյունից շատ կարևոր է: Դրանից բացի, ներկայացնելու ենք ներդրումային հնարավորությունները»,-ասաց Արմենուհի Խաչատրյանը: Համաժողովի շրջանակում նախատեսված ցուցահանդեսում լինելու է նաև վաճառք: Մուտքն ազատ է, ցանկացողները կարող են այցելել:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01