ՀՀ-ում գործող «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ առաջնագծի համար ջրատար ուսապարկեր գնելու նպատակով ընթացիկ տարվա հունվարի 28-ին մեկնարկել էր դրամահավաք, որն արդեն ավարտվել է: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը` մանրամասնելով, որ մարտի 15-ին ավարտված դրամահավաքին մասնակցել են ՀՀ-ից, Արցախից եւ Սփյուռքից: «Մեր բանակցությունների արդյունքում Չինաստանում գործող ընկերությունից ուսապարկերը կգնենք զեղչված գնով: Պատվիրել ենք 300 հատ ջրի ուսապարկ: Չնայած սկզբում նախատեսել էինք գնել նվազագույնը 50 հատ, բայց հավաքված գումարով ու արված զեղչերով հնարավոր է եղել պատվիրել 6 անգամ ավելի շատ: Բեռնափոխադրումը Չինաստանից Հայաստան կիրականացնի «Գլոբբինգ» ընկերությունը: Նշենք, որ «Գլոբբինգ»-ը հայ զինվորի համար բերվող ջրի ուսապարկերի օդային առաքումը կիրականացնի բացարձակ անվճար»,- նշել է Դ. Թորոսյանը: Նրա խոսքով՝ մոտ 2-3 շաբաթվա ընթացքում ջրի ուսապարկերը կլինեն Հայաստանում: Ի դեպ, կազմակերպությունը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաեւ 2018 թ.-ի օգոստոսին՝ Արցախի մի քանի զորամասերի համար գնելով շուրջ 60 ուսապարկ:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44