Չինաստանում ապրիլի 25֊27֊ը կկայանա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բարձր մակարդակի երկրորդ միջազգային գագաթնաժողովը։ Ադ մասին հայտնեց ՉԺՀ֊ի արտաքին գործերի նախարար Վան Յին։ Գագաթնաժողովին կմասնակցեն 150 երկրից ներկայացուցիչներ, որից 37֊ը՝ ղեկավարների մակարդակով։ Գագաթնաժողովին մասնակցելու են միջազգային 90 կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ 5000-ից ավելի արտասահմանցիներ։ Միջոցառմանը հավատարմագրված է չինական և արտասահմանյան ԶԼՄ-ների 4000 լրագրող ։ Չինաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացրին, որ Հայաստանից Չինաստան է ժամանելու ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ «Գագաթնաժողովը Չինաստանի համար այս տարվա միջազգային կարևորագույն դիվանագիտական իրադարձությունն է։ Ֆորումի գլխավոր թեման է լինելու միասնական գոտու և ճանապարհի կառուցումը և գեղեցիկ ապագայի բացահայտումը», ֊ասաց Յին։ Գագաթնաժողովի առաջին օրը տեղի կունենա հանդիսավոր բացման արարողությունը, ապա՝ երկրների ղեկավարների մասնակցությամբ կլոր սեղան, գործարարների մասնակցությամբ թեմատիկ քննարկումներ և ֆորումներ։ Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտնեց, որ 2013֊2018 թվականներին ուղղակի ներդրումների ծավալը Գոտու երկայնքում կազմել է 90 միլիարդ դոլար՝ տարեկան աճելով 5,2 տոկոսով։ Չինաստանի առևտրի նախարարությունը կգլխավորի ազատ տնտեսական և առևտրի գոտու ստեղծման հնարավորությունների թեմայով համաժողովներ։ Մասնակիցները հնարավորություն կունենան նաև քննարկումներ ունենալու տարբեր ոլորտների փորձագետների հետ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01