ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:
Հիմնական զեկուցող, տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը և նշեց, որ նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո լայն քննարկման են արժանացել, որի արդյունքում լրամշակվել են և նախագծում կատարվել են որոշակի խմբագրական ուղղումներ: «Նաև նախագծից հանվել են օտարերկրյա պետություններում գրանցված կազմակերպությունների կողմից ՀՀ-ում հիմնադրված ՏՏ ոլորտի դուստր ընկերություն ներին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ բացի հավաստագրմած ներկայացրած ընկերությունների ցանկից, հրապարակման է ենթակա հավաստագիր ստանալու համար դիմումով դիմած, սակայն մերժում ստացած ընկերությունների ցանկը»,- ասաց Արշակյանը:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանն էլ տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստում հարցը խորը քննարկման է ենթարկվել և արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: «Եղել են առաջարկներ ԼՀԿ կողմից, որոնք ընդունելի են եղել, «Իմ քայլից» էլ են առաջարկներ եղել և հուրախություն բոլորիս, ստացվեց շատ կոնստրուկտիվ աշխատանքային մթնոլորտ, որի արդյունքում բոլոր սկզբունքային առաջարկությունները՝ պատգամավորների կողմից արված, կառավարության համար ընդունելի են եղել»,- ասաց Պապոյանը:
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը մտքերի փոխանակման ժամանակ նշեց, որ շատ ողջունելի է այն ամբողջ ընթացակարգը, որով քննարկվել է օրենքի նախագիծը: «Ողջունելի է, որ կառավարությունը լսեց մեր միջոցով բարձրացված ոլորտի ներկայացուցիչների խնդիրները և ի վերջո որոշվեց հանել օրենքից այն խնդրահարույց դրույթը, որի մասին մտահոգություն էին հայտնում և ոլորտի ներկայացուցիչները, և մենք էինք այս ամբիոնից բարձրաձայնում. խոսքը՝ օտարերկրյա դուստր կազմակերպություններին այստեղ նույն արտոնություններ տալն էր, ինչ տեղական սկսնակ ընկերություններին»,- ասաց պատգամավորը:
Գորգիսյանի խոսքով՝ չնայած իրենց մյուս առաջարկը մերժվել է, որը վերաբերում էր ժամկետին, այդուհանդերձ իրենք միանշանակ կողմ ենք քվեարկելու նախագծին:
«Ցավոք, մեր մյուս առաջարկը մերժվեց, ինչը կարող էր լուրջ դրական մեսիջ լինել հանրությանը և ամբողջ աշխարհին, որ ՏՏ-ն մեզ մոտ առաջնային տեղում է: Դա գործունեության ժամկետն է, հիմա գործող իրավակարգավորմամբ մինչև 22 թիվն ենք հնարավորություն տալիս բոլոր ընկերություններին: Ցավոք, այս առաջարկը մերժվեց, լավ կլիներ, որ այս ուղերձը ևս հղվեր հանրությանը, որ ՏՏ ոլորտը մշտապես լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում ոչ միայն առաջիկա մի քանի տարում միայն»,- նշեց Գորգիսյանը:
tert.am
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44