ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը չի հերքում, որ Երևանի Ազատության հրապարակում Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչներից մեկն իր հարազատ եղբայրն է՝ Ալեքսանդր Բաղդասարյանը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, այդուհանդերձ, նա շեշտեց, թե ինքը չի ցանկանում նույնականանալ իր ազգականների մտքերի կամ տեսակետների հետ։
«Իրենք ազատ են իրենց ցանկացած որոշումներ կայացնելու հարցում։ Ինչ վերաբերում է իմ անձին, ասեմ՝ ես այդ թեմայից հեռու եմ և չեզոք։ Մեր ընտանիքը բավականին մեծ է, նրանք ապրում են լրիվ տարբեր տեսակետներով՝ մաման լրիվ այլ տեսակետի է, և ոչ միայն այդ հարցով։ Դժվար է մեր ընտանիքում բոլորին մի տեսակետի բերել, դրա համար ամեն մեկն իր կարծիքին է»,– նշեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինքն անձամբ ինչ դիրքորոշում կունենա, եթե մարիխուանան օրինականացնելու մասին օրինագիծ բերվի խորհրդարան, Բաղդասարյանը պատասխանեց, թե ինքը որոշ ժամանակ ԱՄՆ–ում է անցկացրել, գիտի, որ այնտեղ օրինական է, գիտի նաև, որ Վրաստանում նույնպես օրինական է։
«Մի քանի պետություններում մահապատիժ է նախատեսվում, հետևաբար, հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել, որովհետև ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, պայքարում են մի այլ կարգի։ Ընկերներ ունեմ, որ դեմ են դրան։ Սակայն սա խնդիր է, որ պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե լավ բան է, կողմ ենք, եթե վատ բան է, դեմ ենք։ Ես ընդհանրապես չեմ օգտագործել, նույնիսկ սիգարետ չեմ օգտագործում»,–ասաց նա։
Հարցին, երբ ասում է, թե ունի ընկերներ, որոնք օգտագործում են մարիխուանա, արդյոք նկատի ունի պետական պաշտոնյաների, պատգամավորը պատասխանեց, թե նկատի ունի բակի ընկերներին։ Նիկոլայ Բաղդասարյանը, այդուհանդերձ, հայտարարեց, որ դեմ է մարիխուանայի օգտագործման քարոզին։
Հիշեցնենք, որ Երևանի Ազատության հրապարակում օրեր առաջ Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառում էր անցկացվել։ Ազատության հրապարակ էին եկել նաև ոստիկաններ, որոնք կազմակերպիչներին հորդորում էին դադարեցնել միջոցառումը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01