Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց որևէ կապ չունի նոր Հայաստանում որևէ մեկի ընկերը լինել կամ չլինելը, դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հարցին, թե Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելը որքանո՞վ կազդի հեղափոխության վարկանիշի վրա, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա»:
Հիշեցնենք, որ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար ապրիլի 18-ին մեղադրանք է առաջադրվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին։ Մեղադրանքի առաջադրումից հետո Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գործը շինծու է, իսկ նրա պաշտպանը հայտարարել է, թե Սանասարյանի վրա գործ է սարքվում՝ հին մեթոդներով:
Այս հայտարարությունների առնչությամբ ԱԺ նախագահն ասաց. «Տեսականորեն որևէ պետական կառավարման օղակում, այդ թվում իրավապահ մարմինների որևէ աշխատող, միշտ կարող է անել ինչ-որ բան, որը չի համապատասխանում օրենքին: Ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր երկրներում: Դրա համար կան նախատեսված ընթացակարգեր»:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44