Քաղաքացիները քվեարկել են գործարար ունեցող քաղաքական ուժի օգտին, և այդ մարդիկ անցել են խորհրդարան: Մենք չենք կարող սրբագրել քաղաքացիների քվեարկության արդյունքները: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խորհրդարանում այլևս չեն լինելու գործարար պատգամավորներ, բայց ցեմենտի տուրքի սահմանման քննարկմանը մեկ ամբողջ խմբակցության կողմից պաշտպանվում էին մեկ անձի շահերը:
«Առաջարկում եմ նայել ԿԸՀ արձանագրությունները և այնտեղ տեսնել՝ որքան վստահության քվե է ստացել այդ քաղաքական ուժը, որն իր կազմում ունի գործարար պատգամավոր: Քաղաքացիները քվեարկել են, և այդ մարդիկ անցել են խորհրդարան: Մենք կարող ենք քաղաքական գնահատական տալ, բայց չենք կարող սրբագրել քաղաքացիների քվեարկության արդյունքները»,- նշեց Արարատ Միրզոյանը:
Նրա կարծիքով՝ քաղաքացին ընտրություն անելիս պետք է մտածի տարբեր հարցերի շուրջ:
«Եթե ես լինեի բիզնեսմեն նոր Հայաստանում, բացարձակապես անհրաժեշտություն չէի տեսնի լինել խորհրդարանում, դրա կարիքը չկա: Նախկինում ակնհայտորեն դրա կարիքը եղել է, որովհետև դա ապահովել է որոշակի պաշտպանվածություն: Հիմա դա համարում եմ բացարձակապես անտեղի»,- ասաց ԱԺ նախագահը:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44