ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը համակարծիք չէ այն մտքի հետ, թե իրենց ամբողջ խմբակցությունը լծված է սպասարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շահերը, ինչն էլ ցույց տվեց նաև «Պետական տուրքի» մասին օրենքի քննարկումները։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իրենց պատգամավորների ելույթները բխել են բացառապես հանրային շահից։
«ԲՀԿ-ն հարցադրումներ է կատարել աշխատատեղերի պահպանման և նոր աշխատատեղերի ստեղծման առումով, այս փուլում էլ ինքն իր դիրքորոշումը հայտնել է շատ պարզ ձևով։ Այսինքն՝ երկիր մտնում է ցեմենտ ու երկրիր մտնում է կլինկեր, ցեմենտի ու կլինկերի գների մեջ տարբերությունը 1-2 դոլար է, դա նույն ապրանքն է՝ կլինկերը խտացված ցեմետն է»,- ասաց նա։
Մելքումյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանին կարող է շահեկան լինել կլինկերի ներկրումը, բայց իրենք փորձել են խոսել՝ «Արարատցեմենտի» աշխատողների շահերից ելնելով։
«Ծառուկյանին կարող է շատ էլ շահեկան լինել, որովհետև այլևս ցեմենտ կարող է չարտադրի ու ամբողջ ցիկլը՝ 1200-1400 աշխատողները, չաշխատեն, այլ պահի 120-140 աշխատողի, կլիկներ ներմուծի ու արտադրի ցեմենտ։ Խնդիրը տեղական աշխատատեղերի պահպանման, ապահովան ու դրա համար պատասխանատվություն ունենալն է։ Այդ կոլեկտիվը չի կարելի փոշիացնել, և մեր ելույթները հենց սրան էին միտված»,-ընդգծեց Միքայել Մելքումյանը։
Պատգամավոր վստահեցրեց, որ իր և կուսակիցների շահագրգռվածության հիմքում դրված է հայրենական արտադրության խթանումը, հարկային ռեժիմի թուլացումը։ Նրա խոսքով՝ իրենց խմբակցության տնտեսական բլոկի ելույթներն այս համատեքստում են եղել։ Միքայել Մելքումյանը նաև համակարծիք չէ, որ իրենց խմբակցությունն ակտիվացել է «Պետական տուրքի» մասին օրենքի քննարկման ժամանակ։
«Մենք բոլոր հարցադրումներում ակտիվ ենք, առանձին ճաշակի խնդիր չունեք։ Վերջին 2 գումարման ԱԺ-ում է էլ ակտիվ պատգամավոր եմ եղել, հիմա էլ ակտիվ եմ, խոսում եմ բացառապես տնտեսության մասին, եթե նկատել եք, իրավական հարցերի շուրջ չեմ էլ խոսում»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը։
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
17:51 23.10.25
10:03 23.10.25
14:09 23.10.25
11:48 23.10.25
12:03 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02