Տեղական ավիափոխադրողներ ունենալը մեզ համար ստրատեգիական նշանակության հարց է. այս մասին ԵՊՀ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դասախոսներից Վարդուշ Գյոզալյանի հարցին, թե արդյոք Հայաստանը սեփական ավիափոխադրող ընկերություն ունենալո՞ւ է:
«Գաղտնիք չէ, որ Հայաստանից ճամփորդելը բավականին ծախսատար է, կապված թե´ մուտքի արտոնագրիր ստանալու ընթացակարգերի, թե´ օդանավակայանի և թե´ գնային քաղաքականության հետ: Ի թիվս այլ ուղղությունների՝ այս վիճակն իր ածանցյալ բացասական ազդեցությունն է ունենում նաև միջազգային գիտակրթական կոնֆերանսներում մեր մասնագետների ակտիվ մասնակցության վրա, քանի որ շատ հաճախ միջազգային գիտաժողովներում և այլ նախագծերում ներգրավվածություն հայտնելու ցանկությունը ոչ միշտ են, որ ամբողջական ծախսերն են փոխհատուցվում և հաճախ ճանապարհածախսը հոգալու հոգսն ընկնում է մասնակցի վրա՝ հաշվի առնելով գիտաշխատողի միջին եկամուտների և ավիատոմսի գնի հարաբերակցությունը հարցը դառնում է խնդրահարույց»,- ասաց դասախոսը:
Նա վարչապետից հետաքրքրվեց, թե երբ և ինչ միջոցառումների շնորհիվ է հնարավոր ոլորտում հօգուտ սպառողի դրական տեղաշարժեր ակնկալել, և ինչպե՞ս է վարչապետը գնահատում այդ համատեքստում ազգային ավիափոխադրող ունենալու դերն ու ազդեցությունը:
Վարչապետն էլ նշեց, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում: «Բայց մեր պատկերացումն այն չէ, որ կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի և ազգային փոխադրողի կարգավիճակ տա նրան: Մենք քննարկումների մեջ ենք Զվարթնոց և Շիրակ օդանավակայանների կառավարումը ստանձնած «Կորպորացիան Արմենիա» ընկերության հետ և փորձում ենք միասին հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ ունենք»,- ասաց վարչապետը:
Վարչապետն ասաց, որ երկրորդ ուղղությունն այն է, որ ուշադիր ուսումնասիրում են կառավարության այն որոշումը, որով հռչակվել է «բաց երկնքի քաղաքականությունը»: «Փորձում ենք հասկանալ, թե ինչքանով է այդ որոշումը համապատասխանում այսօրվա մեր պահանջներին և ապագայի մեր կարիքներին: Փորձում ենք նաև լրջորեն վերլուծել, թե ինչպիսին են մեր՝ այլ գործընկերների հետ ունեցած հարաբերությունները համապատասխանում ԻԿԱՈ-ի կողմից սահմանված ստանդարտներին և չափանիշներին: Որովհետև հիմա կան կարծիքներ, որ բոլոր այս երեք կետերում էլ մեր պետական և ազգային շահերը բավարար չափով հաշվի առնված և պաշտպանված չեն»,- ասաց վարչապետը և հավելեց, որ այստեղ կարևոր է հասկանալ, որ պետք է հավասարակշռված քայլերով գնալ առաջ, որպեսզի ցնցումներ չառաջանան:
«Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ, որ տեղական ավիափոխադրողներ, հայկական ավիափոխադրողներ ունենալը մեզ համար ստրատեգիական նշանակության հարցը է: Բայց մեր պատկերացումն այն չէ, ինչ ունեցել ենք նախկինում: Նախկին մեր ունեցածը, ցավոք սրտի, վատ ավարտ է ունեցել: Մենք չպետք է շնորհենք ինչ-որ ընկերության մենաշնորհ կամ որևէ կարգավիճակ, այլ պետք է ստեղծենք հնարավորություն: Եթե մենք տեղական փոխադրողի համար պայմաններ ենք ստեղծում, այդ պայմանները պետք է ստեղծենք բոլոր տեղական փոխադրողների համար և ոչ թե առանձին վերցրած մի փոխադրողի համար, որ այդ դաշտում նոր ընկերություններ կարողանան ի հայտ գան»,- ասաց նա:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44