Գործարար Բարսեղ Բեգլարյանը, որը նախկին աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու և ինքնիրավչության մեջ է մեղադրվում, իրեն օրինապահ մարդ է համարում, իսկ Աստծո դեմ՝ միշտ մեղավոր։
«Ես Աստծո դեմ միշտ մեղավոր եմ, օրենքի առաջ միշտ օրինապահ մարդ եմ, մեռնեմ օրենքին»,– Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք իրեն մեղավոր ճանաչում է։
Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական նոր գործին՝ Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ տեղյակ չէ, մանրամասները պետք է ցուցմունք տվողից հարցնել:
Բարսեղ Բեգլարյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, միայն կարճ արձագանքեց հարցին՝ արդյոք իրեն բավարարում է հետահեղափոխական շրջանում տնտեսական քաղաքականությունը: «Ես ո՞վ եմ, որ բավարարի-չբավարարի»,- ասաց նա:
Այսօրվա դատական նիստում հետազոտվում էին մեղադրական եզրակացության հիմքում ընկած ապացույցները, մասնավորապես, կապի ծառայություններից ստացած տեղեկությունները, որոնք, ըստ Բարսեղ Բեգլարյանի, խճճված են:
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:
Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։
Բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Ն.Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ. Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերանս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար:
Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել ընկերությանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01