Մարտի 5-ից մայրաքաղաքում մեկնարկած գարնանային էտն ընթացքում է: Ելնելով եղանակային նպաստավոր պայմաններից՝ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 25-ը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Այս պահի դրությամբ Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ: Գործընթացը մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով իրականացնելու նպատակով աշխատանքների մեկնարկից առաջ ոլորտի մասնագետները վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին ներկայացրել էին այն հիմնական պահանջները, որոնք պետք է կիրառվեին էտի ժամանակ: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ խոր էտ արվել է բացառապես հիվանդ ու 60 տարեկանից բարձր տարիք ունեցող թեղի տեսակի ծառերի պարագայում: Միևնույն ժամանակ երիտասարդացման կամ խոր էտի են ենթարկվել նաև սև բարդիները, որոնք մակերեսային արմատների և բարձր սաղարթի պատճառով քամիների ժամանակ շատ խոցելի են: Շատ ծառեր էլ, մասնավորապես, Մյասնիկյան պողոտայի և Կիևյան փողոցի թեղիներն ու բարդիները հիվանդ են, ախտահարված, դրանց արմատային համակարգն ամբողջությամբ քայքայված է, ավելին, այդ ծառերը սպառել են իրենց կենսական տարիքը: Գարնանային էտի ժամանակ հիմնականում պահպանվում է ծառերի ուղղաձիգ տեսքը: Նշվում է, որ խոր էտի ենթարկված ծառերը մշակվում են և սնուցվում օրգանական պարարտանյութով՝ կենսահումուսով, առատորեն ոռոգվում են, իսկ չորացած ծառերի հեռացումից հետո էլ տեղերում նոր ծառեր են տնկվում: «Մեր համաքաղաքացիները մտահոգվելու որևէ առիթ չունեն: Էտելու յուրաքանչյուր աշխատանք գտնվում է մասնագիտական վերահսկողության ներքո և յուրաքանչյուր ծառի հետագա ճակատագիրը կարևոր է մեզ համար: Ընդամենը 20 օր առաջ խոր էտի էին ենթարկվել նաև Պարոնյան փողոցի թեղի ծառերը: Դրանք արդեն իսկ պատվել են թարմ շիվերով, ինչը վկայում է աշխատանքների արդյունավետությունը»,- նշել է է բնապահպանության վարչության պետը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01