2018 թվականի հունվարի 15-ին Մարտակերտի N զորամաս զորակոչված զինծառայողը նույն ամսվա ընթացքում ենթարկվել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և ծեծի, քրեական գործ է հարուցվել, սպան մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին նշված է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի կայքում՝ «Սեռական բռնության ենթարկված զինծառայողները պետք է ընտրեն՝ շարունակեն ծառայությունը, թե ոչ» վերարտադրությամբ հրապարկման մեջ, որում նաև նշվում է, որ թե´ սպան, թե զինվորը շարունակում են ծառայել: Հոդվածում նաև նշվում է, որ պետությունը զինծառայողների առողջության, կյանքի իրավունքն ապահովելու, նրանց ծեծից, բռնաբարվելուց, նվաստացումներից զերծ պահելու իր պոզիտիվ պարտականությունը չի կատարել,ՊՆ-ն այս ամենը անհետևանք է թողել:
Tert.am-ի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ պետք է սպասել քրեական գործի հանգուցալուծմանը:
«Քրեական գործը նրա համար է, որ որոշվի՝ հանցանք եղել է, թե ոչ, երբ դատարանը կապացուցի, որ զինվորին իրոք բռնաբարել է սպան, այդ ժամանակ կխոսենք: Ես վստահում եմ մեր բժիշկներին, դատավորներին ու քննիչներին, հետևաբար թողեք գործն առաջ գնա: Ի՞նչ է, փաստաբանը, մայրը դատավո՞ր են, որոշել են բռնաբարություն է տեղի ունեցել: Մեր զինված ուժերի պատմության մեջ եթե որևէ դեպք եղել է, որ մի զինվորական մի զինվորականի բռնաբարել է, այդ զինվորականի հետ այնպիսի դատաստան է տեսել իր կոլեկտիվը: Ես չեմ հավատում, որ եղել է նման դեպք. ՀՀ-ում տղան տղայի նկատմամբ նման փորձ անի, ուղղակի ապրելու իմաստը կորցնում է, դա իմ անձնական դիրքորոշումն է, ես անմեղության կանխավարկածը չեմ խախտում»,-մանրամասնեց նա:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ բռնաբարության մասին խոսակցությունները իր համար էմոցիայի դաշտից են:
Զինծառայողի պաշտպան Հայարփի Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ սեռական բռնությունն ապացուցող դատաբժշկական փորձաքննության արդյունքներ կան:
«Մի քիչ խճճված գործ է այն առումով, որ այս պահին նոր քրեական գործ է հարուցվել: Նախկինում հաղորդման հիման վրա էր գործ հարուցվել, որ նման բան տեղի է ունեցել, որից հետո գտնվել էր ռազմական ոստիկանությունում և ցուցմունք էր փոխվել և նրանից հետո սուտ մատնության հոդվածով գործը մտել էր դատարան, հիմա նոր քրեական գործ է հարուցվել, որովհետև վնասվածքներ են հայտնաբերվել՝ կողերի կոտրվածք և համընկնում է ժամանակահատվածը, այսինքն` իր նշված հանգամանքների ժամանակահատվածում հնարավոր էր այդ վնասվածքը ստանար: Այս դեպքում ինքը տուժող է: Այս մասով գործը նախաքննության փուլում է: Միայն զինծառայողի ու նրա մոր խոսքով չէ, որ հնարավոր է հաստատված համարել, որ բռնության է ենթարկվել, կան դատաբժշկական մի շարք փորձաքննության արդյունքներ: Փաստաբանը որոշող չէ, դատավճիռ չի կայացնում, բայց ես տեսնում եմ փաստեր»,-ընդգծեց նա:
Հայարփի Սարգսյանն ասաց, որ սպայի անմեղության կանխավարկածը չի խախտում, բայց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները հենց սեռական ոտնձգության մասին են խոսում:
Փաստաբանը նշեց, որ զինծառայողն այժմ հոգեբանական խնդիրներ ունի, պարբերաբար հոգեբանի ծառայությունների կարիք է ունենում, և ինքը խնդիրը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազին, պաշտպանության նախարարին՝ առաջարկելով, որ իր վստահորդը դադարեցնի ծառայությունը:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01