«ՍՎ ՋՈՒՐ» ՍՊԸ տնօրեն Վ. Գևորգյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, թե ինչպես Հայաստանում երիտասարդ ներդրողներին մերժում են իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացրել է պարզաբանում. «Համացանցում տարածված «Սև ջուր» ՍՊԸ-ի տնօրենի բաց նամակի առնչությամբ հայտնում ենք, որ Բնապահպանության նախարարույթունը որևէ ձեռնարկողի բարեկամական խորհուրդներ չի տալիս և ցանկացած նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն և փորձաքննությունն իրականացնում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով։ Փորձաքննության ներկայացված ընկերության հաշվետվությունը՝ պահանջվող նյութերով և հիմնավորումներով ամբողջովին լրամշակված չի եղել, և չեն ապահովվել Օրենքի թվով 9 կետի պահանջները, ինչի վերաբերյալ փորձաքննական եզրակացության մեջ բնապահպանության նախարարությունը արձանագրել է 13 դիտողություն: Յուրաքանչյուր անձ, ով գտնում է, որ պետական մարմինների որևէ գործողությամբ խախտվել է իր իրավունքները, ազատ է ՀՀ օրենսդրության շրջանակներում վիճարկելու դրանք։ Վերոնշյալ դեպքում, խոսքը գնում է նախատեսվող գործունեության մասին, և ցանկացած ձեռնարկողի առաջին խնդիրը իր սեփական ռիսկերի գնահատումն է, ինչը ենթադրում է, որ մինչև օրենքով նախատեսված բոլոր թույլտվությունների ստացումը, պետք էր զերծ մնալ ցանկացած այլ գործընթաց սկսելուց: Կից ներկայացվում է ԲՆ դիտողությունները փորձաքննության ներկայացված «Սև ջուր» ՍՊԸ-ի նախագծի վերաբերյալ 1. Հաշվետվությանը կից ներկայացվող նախագծային փաստաթղթերը թերի են, չեն ներկայացվել շշալցման արտադրամասի նախագծային փաստաթղթերը: 2. Բացակայում է շշալցման արտադրամասի շահագործման, փակման փուլերի հետ կապված շրջակա միջավայրի գնահատումը: 3.Ներկայացված չէ 70մ երկարությամբ խողովակի տեղադրման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: 4. Բացակայում է ջրահեռացման հետ կապված տեղեկատվությունը՝ տեխնիկական ջրի ընդհանուր ծախսի, մատակարարման աղբյուրի, ինչպես նաև արտադրամասից արտադրական հոսքաջրերի քանակի և հեռացման եղանակի վերաբերյալ: 5.Համաձայն հաշվետվության՝ հանքային ջուրը վերցվում է 6/64 հորատանցքից, իսկ հանքավայրում ածխաթթու գազի կորզման համար նախատեսված է 1/62 հորատանցքը: Բացակայում է 1/62 հորատանցքից ածխաթթու գազի արդյունահանման նախագծային լուծումները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: 6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը թերի է, բացակայում են 70մ երկարությամբ խողովակի տեղադրման և շշալցման գործարանի կառուցման հնարավոր ազդեցությունների նվազեցմանն ուղղված միջոցառումները: Չեն ներկայացվել միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ծախսերի գումարային գնահատումները: 7.Հնարավոր ազդեցության ենթակա տարածքի շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների ու դրանց օգտագործման նկարագիրը թերի է, հաշվետվությունում ներկայացված է հիմնականում Կոտայքի մարզի շրջակա միջավայրի նկարագիրը: 8.Այլընտրանքային տարբերակների դիտարկումը ևս լրակազմ չէ, ներառյալ` նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը, ընտրված տարբերակի հիմնավորումը՝ շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական, սոցիալական տեսանկյունից: 10. Բացակայում է հանքավայրում գոյություն ունեցող հորատանցքերի և նախատեսվող գործունեության գումարային, ամբողջական ազդեցությունների գնահատումը: 11. Բացակայում է շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատումները: 13. «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊ ընկերության կողմից բնապահպանության նախարարություն ներկայացված գրության համաձայն, Արզնի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի սանիտարական պահպանման գոտին՝ վարձակալական հիմունքներով, 24.06.2010 թվականից պատկանում է «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊ ընկերությանը: Բացակայում է «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊ ընկերության համաձայնությունը «ՍՎ ՋՈՒՐ» ՍՊ ընկերության կողմից նշված տարածքում գործունեությանիրականացման վերաբերյալ»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01