Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին: Մեկ անգամ ևս շնորհավորելով նրանց` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հաղթական գավաթը հերթական անգամ Երևան բերելու համար, ընդգծելով, որ հաջողության հիմնական գրավականը ամուր ընտանիքն ու հաղթանակի մեծ ձգտումն է:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում Երևանի թիմի հաղթական գավաթով վերադարձից հետո մեր այս հանդիպումները: Եվ այդ ավանդույթը ձևավորել եք դուք՝ ձեր ընտանիքներով, ձեր մարզասեր երեխաներով: Հենց ձեր շնորհիվ է, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ Երևանը ճանաչվում է լավագույնը, ինչով հպարտանում ենք բոլորս: Նաև հպարտ ենք, որ ունենք նման մարզասեր ընտանիքներ, որոնք սիրում են իրենց քաղաքը, աշխատանքը, սիրում են առողջ ապրելակերպն ու երևանցիներին պարգևում են նման հաղթանակներ: Բոլոր երևանցիների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորում եմ բոլորիդ և վստահեցնում եմ, որ մենք միշտ լինելու ենք ձեր ընտանիքների կողքին ու անելու ենք ամեն ինչ, որ երևանյան մարզասեր ընտանիքների թիվն ավելանա», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է համայնքային մարզադպրոցների պայմանների բարելավման և մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը:

ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշանվերներով: Թիմի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրի են արժանացել նաև մարզիչները, ինչպես նաև Երևանի մարզական պատվիրակության ներկայացուցիչ Արա Բաղրամյանը:
Արդեն 12-րդ տարին անընդմեջ մրցույթին մասնակցող Սանթրոսյանների ընտանիքը, որն այդ բոլոր տարիներին եղել է Երևանի թիմի ավագն ու այսուհետ էլ չի մասնակցելու մրցույթին, հանդիսավոր արարողության շրջանակում թիմի ավագի խորհրդանշական թևկապը փոխանցել է Մարգարյանների ընտանիքին:
Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի մրցանակ գավաթը հերթական անգամ ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33