ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 22-ին այցելել է «Վինեթի» (Vineti) ընկերության հայաստանյան մասնաճյուղ, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են մասնաճյուղի ղեկավար Քրիստոֆ Սուշեն, գլխավոր մենեջեր Տիգրան Աստվածատրյանը, արտադրանքի գծով փոխնախագահ Ներսես Օհանյանը, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Քեթ Նորենը և ինժեներական բաժնի ղեկավար Անանդ Քոթարին:
Նախարարը նախ շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացավ ընկերության գործունեության ընդհանուր ուղղություններին ու մատուցվող ծառայություններին, զրուցել աշխատակիցների հետ:
2016 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված ընկերությունն արդեն երկու տարի է՝ ունի իր հայաստանյան մասնաճյուղը, որի 35-ից ավելի աշխատակիցները ոչ միայն տեղացիներ են, այլև մասնագետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից և այլ երկրներից:
Հանդիպմանը քննարկված կարևոր թեմաներից մեկը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների և բուհական համակարգի միջև համագործակցությունն էր: «Վինեթի» ընկերությունը տեղի բուհերի ուսանողների համար պարբերաբար կազմակերպում է ինտերնշիփեր, ինչի արդյունքում առավել լավ արդյունքներ ցուցաբերողները դառնում են ընկերության աշխատակիցներ:
Նախարար Հակոբ Արշակյանն առաջարկել է ընդլայնել գործունեությունը, գնալ տեխնոլոգիական կրթություն առաջարկող համալսարաններ և ուսուցողական ծրագրերն իրականացնել տեղում՝ ընդգրկելով առավել մեծ թվով ուսանողների, դասախոսների և գիտնականների՝ այդպիսով բարձրացնելով աշխատաշուկա-բուհ համագործակցության արդյունավետությունը: Բուհական համակարգում տեխնոլոգիական ընկերությունների գործընկերները կարող են դառնալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի պետական, Հայաստանում ամերիկյան, Ռուս-հայկական (Սլավոնական) և այլ համալսարաններ:
Ընկերության ղեկավար անձնակազմի հետ զրույցում նախարարը առանձին անդրադարձ է կատարել նաև հայաստանյան ընդհանուր տեխնոլոգիական էկոհամակարգին, թվային օրակարգին, նորաստեղծ ընկերություններին և ստարտափերին ցուցաբերվող աջակցությանը: Նշվեց, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչների ճանաչողական այցեր կազմակերպելու դեպի Սիլիկոնյան հովիտ:
Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել «Վինեթիի» նման ընկերություններին՝ մշակելու մեխանիզմներ, որոնց օգնությամբ աշխարհին կներկայացվի հայաստանյան տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև տեղական ընկերությունների մշակած պրոդուկտը կներկայացվի արտասահմանյան երկրներում և կարտահանվի:
Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են նաև այն խնդիրները, որոնց հանդիպում են աշխատելու կամ ներդրումներ անելու նպատակով Հայաստան եկող արտասահմանցի մասնագետները: Դրանք հիմնականում կապված են ինչպես աշխատանքային թույլտվությունների, այնպես էլ քաղաքացիություն ստանալու կարգի, հարկային դաշտի հետ: Հակոբ Արշակյանը նշել է, որ այժմ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նշված բոլոր ընթացակարգերը պարզեցնելու և առավել դյուրին դարձնելու ուղղությամբ, որպեսզի արտասահմանյան գործարարների, ներդրողների կամ անհատ մասնագետների համար Հայաստանում գործունեություն ծավալելու խոչընդոտներ չլինեն:
Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ թեև նախարարությունն այժմ վերակազմավորման գործընթացում է, սակայն պատրաստակամ է աջակցել համագործակցության, նոր ծրագրերի ու գաղափարների իրագործմանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01