4++ սերնդի բազմաթիրախային Սու-30ՍՄ կործանիչները Հայաստանի «Էրեբունի» աէրոդրոմում տեղակայված 3624-րդ ռուսական ավիաբազայում կփոխարինեն այժմ սպառազինության մաս կազմող ՄիԳ-29 ինքնաթիռներին: Այս մասին գրում է tass.ru-ն՝ ՌԴ ռազմական գերատեսչության աղբյուրին հղումով: Աղբյուրը մանրամասնել է, որ ծրագրված է 18 կործանիչ մատակարարել: «Ավիաբազայի՝ Սու-30ՍՄ-ով վերազինումը ծրագրված է սկսել արդեն հաջորդ տարի: Ինքնաթիռները կմատակարարվեն երկու փուլով՝ 2020-2021թթ.: Բոլոր 18 ՄիԳ-29-ները, որոնցով ներկայում թռիչքներ են իրականացնում ավիաբազայի օդաչուները, նախատեսված է փոխարինել Սու-30ՍՄ-ով»,-ասել է աղբյուրը: Նա հավելել է, որ ինքնաթիռների պարկի թարմացումը երկու փուլով կիրականացվի, որպեսզի օդաչուները կարողանան նոր կործանիչներով թռչելու հմտություններին ծանոթանալ: «Երբ ինքնաթիռների մատակարարումը սկսվի, օդաչուական անձնակազմի մի մասը վերապատրաստման նպատակով ուղարկվելու է Լիպեցկի ավիակենտրոն, իսկ մյուս մասը շարունակելու է ծառայել «Էրեբունի» ավիաբազայում»,-եզրափակել է աղբյուրը: Նշվում է, որ նոր սերնդի կործանիչների մարտական շառավիղը 1500 կմ է, իսկ առանց վառելիքի վերալիցքավորման թռիչքի տևողությունը՝ մինչև 3,5 ժամ:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44