Պետության զարգացման և կայացման համար առաջնային և գերակա դերակատարություն ունի երկրի տնտեսական համակարգը: Տնտեսության կայացման համար անհրաժեշտ է բարենպաստ միջավայր, ինչպես նաև՝ արտաքին ազդակներ: Հարկ է նշել, որ ՀՀ տնտեսությունն իր լավագույն ժամանակները չի ապրում, վերջին մի քանի տարիներին այն բավականին լուրջ կատակլիզմերի է ենթարկվել՝ կապված մի քանի ներքին, ինչպես նաև՝ էական արտաքին պայմանների հետ:
ՀՀ տնտեսական աճը 2015-ի ընթացքում կազմել էր 3%՝ պետբյուջեում ամրագրված 4.1%-ի փոխարեն: Հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա՝ կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ: Թեպետ գնանկումը շարունակվում է՝ առաջին եռամսյակում գրանցվել է 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով:
Բավականին լուրջ և շոշափելի արդյունքներ կան հատկապես արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առումով: Առաջնային պլանում է խթանել տնտեսական աճն արտահանման աճի շնորհիվ՝ զուգակցելով այն արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդի կրճատմամբ:
Այս առումով, էական է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը, որը սույն թվականի անցած ամիսների արդյունքներով կազմել է 8.9 տոկոս, ընդ որում՝ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 105.1 տոկոսով, իսկ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ճյուղի արտադրանքի արտադրության ծավալները՝ 118.8 տոկոսով:
Նշված տվյալների համաձայն՝ ապրանքային արտահանումը գրանցել է 16.7 տոկոս աճ, այն ժամանակ, երբ ներմուծումը սկսել է վերականգնվել՝ գրանցելով միայն 3.7 տոկոս նվազում: Ասել է թե՝ արտահանումն աճել է շուրջ 116.6 մլն դոլարով, այնինչ ներմուծումը գրանցել է մոտ 56 մլն դոլարի չափով նվազում:
Մնում է հուսալ, որ այս տենդենցները կպահպանվեն մինջև տարեվերջ, և պետբյուջեով նախատեսված 2.2 տոկոս աճը կգերազանցի տնտեսագետների կանխատեսումները:
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44