Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Կանադայում, Ավստրալիայում և այլուր տեղի կունենան մի շարք միջոցառումներ, հայտնում է Rusarminfo-ն: Ապրիլի 23-ին Նիդերլանդներում` Հաագայի կենտրոնական հրապարակում, հայ համայնքի կողմից անցկացվել է միջոցառում, որի ընթացքում կոչ է արվել Թուրքիային ճանաչել այդ ոճրագործությունը: Ֆրանսիայում երկրի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այսօր երկրի տարբեր հատվածներում մի շարք միջոցառումներ տեղի կունենան: Այսօր Փարիզում Կոմիտասի արձանից մինչև Կանադայի հրապարակ մեծ քայլերթ կանցկացվի, որին կմասնակցի երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը: Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում տեղի կունենան զանգվածային միջոցառումներ (Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Հունաստան, Շվեդիա, Կիպրոս, Մալթա, Բուլղարիա և այլուր): Մեծ միջոցառումներ են տեղի ունենալու նաև ԱՄՆ-ում: Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում տեղի կունենա հայկական համայնքի ամենամյա բազմամարդ երթը և ցույց` հյուպատոսության շենքի առջև: Նյու Յորքի Times Square հրապարակում ևս տեղի կունենա մեծ երթ, որի մասնակիցները կդիմեն ԱՄՆ իշխանություններին և կհորդորեն ճանաչել մարդկության դեմ իրագործված ոճրագործությունը: Երկրի այլ նահանգներում ևս տեղի կունենան մի շարք խոշոր միջոցառումներ: Կանադան՝ Օտտավայից մինչև Մոնրեալ ևս կմիանա միջոցառումներին: Ոգեկոչման արարողություններից անմասն չի մնա նաև Ավստրալիան, որի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հանդես կգա ուղերձով:
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44