Ինքը շատ փոքր մարդ է, որ ինձ ասի՝ կա´մ քաղաքականությամբ զբաղվի, կա´մ բիզնեսով. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը պնդում է, որ «Արարատցեմենտ» գործարանը Ծառուկյանը ձեռք է բերել 200 000 դոլարով, և Ծառուկյանը պետք է որոշի՝ կա´մ քաղաքականությամբ զբաղվել, կա´մ բիզնեսով:
Ծառուկյանն էլ ասաց, որ Հայկ Գևորգյանին խորհուրդ է տալիս, որ գնա և շարունակի զբաղվել լրագրությամբ ու նշեց, որ Հայկ Գևորգյանը ցեմենտի գնի հետ կապված իր տեսակետն է հայտնել: «Ես էլ՝ որպես Ծառուկյան, ասացի , որ եթե այդպես լինի, ես դա նվեր եմ տալիս, բայց Մելքումյանը ներկայացրեց փաստաթղթերով, որ 200 000 դոլարից բացի, միլիոնավոր պարտքեր են փակվել»,-ասաց Ծառուկյանը և նշեց, որ պատգամավորն այդ շանտաժի համար պետք է իրենից ներողություն խնդրի:
«Աշխարհում ամենահաջողակ քաղաքական գործիչները սեփականատերերն են՝ Բեռլուսկոնին, Թրամփը… Մարդիկ պետք է լիարժեք հասկանան՝ ինչ են ասում, և դա ինչ է նշանակում»,- հավելեց նա:
Դիտարկմանը, որ իրենց խմբակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Նաիրա Զոհրաբյանը, նույնպես լրագրող է եղել, Ծառուկյանը պատասխանեց, թե ինքը չի թերագնահատում: «Բայց եթե միայն լրագրող լինի ամբողջ խորհրդարանում… մարդ պետք է լինի, որ հասկանա տնտեսությունից, կազմակերպելուց, ինչ է պետք մեր ժողովրդին, ինչից է պետք սկսել այսօր, բոլորն էլ սպասում են, ուզում են լավ ապրել, բարիքներից օգտվել, միայն փնովելով չի»,-ասաց նա:
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ինչ են քննարկել, Ծառուկյանը պատասխանեց, թե կառուցողական քննարկում է եղել, որը վերաբերել է ներդրումներին: «Հիմնական խնդիրը վարչապետին ճիշտ պետք է ներկայացնել, որ կարողանա որոշում կայացնել, թե չէ ամեն հարց վարչապետի վրա գցելով, ինձ ճիշտ հասկացեք, ով ինչ անի, վարչապե՞տը պետք է պատասխան տա»,-ասաց նա:
Հարցին, թե մի առիթով ասել էր, թե գոհ է Փաշինյանից, բայց նրա քաղաքական ուժից գոհ չէ, և թե արդյոք այս մեկ տարում փոփոխություն չկա՞, Ծառուկյանը պատասխանեց. «Ես չեմ ասում փոփոխություն չկա, կան, բայց տնտեսական, սոցիալական փոփոխություն չկա, իսկ հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ պատրաստվում են լքել երկիրը»:
Իսկ, թե մեկ տարում հնարավո՞ր էր, ասաց, որ երեք ամսում էլ է հնարավոր: «Ի՞նչ է, մի պուճուր երկիր ունենք, ամենալավ հողերը մենք ունենք, տարածքը արտաքին առևտրի համար՝ ԵԱՏՄ-ի համար և Էմիրատների համար, մեր հողերի 60 տոկոսը չի մշակվում»,-ասաց նա:
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
17:51 23.10.25
10:03 23.10.25
14:09 23.10.25
11:48 23.10.25
12:03 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02