Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀԿ-ից ներկա էին Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Գալուստ Սահակյանը և այլք, իսկ Սերժ Սարգսյանը հուշահամալիր էր եկել իր թոռան հետ:
Երրորդ նախագահը լրագրողների բազմաթիվ հարցերին կրկին չպատասխանեց: Ավելի վաղ նա հայտարարել էր. «Ժամանակը կգա, կխոսեմ»:
Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի խոսում, պատասխանեց. «Ըստ երևույթին ժամանակը կգա, կխոսի: Հետագայում ինքը հարցերին կպատասխանի»:
Մեկ այլ հարցի, թե ինչպես եք գնահատում նոր խորհրդարանի աշխատանքը, ԱԺ նախկին նախագահը պատասխանեց. «Չեմ նայում, որովհետև կարծում եմ, որ դեռևս խորհրդարան չէ, երբ կդառնա խորհրդարան, կնայեմ անպայման: Ժողովուրդն ընտրել է Նիկոլին, իրենք եկել են խորհրդարան, հիմա պետք է տեսնենք այս մարդիկ քաղաքականությանն ինչպես են վերաբերվում և ինչպես են արտահայտում իրենց մտքերը»:
Վահրամ Բաղդասարյանն էլ պատասխանելով հարցին, թե թավշյա հեղափոխությունից շուրջ մեկ տարի է անցել, կուսակցությունն ինչու գնահատական չի տալիս իր գործունեությանը, ասաց. «Դա ձեզ է թվում, մենք գնահատականը տվել ենք, կբարձրաձայնենք, երբ ժամանակը լինի»:
Նախկին պատգամավորը նորմալ է համարում, որ հեղափոխությունից հետո ՀՀԿ-ից 8000 կուսակցական է հեռացել. «Բնականոն երևույթ է, իհարկե, այդպես պետք է լիներ: Տրամադրվածությունն է հանրության քաղաքական զարգացումների արդյունքում, նման իրավիճակում բնական է»:
Հարցին՝ ՀՀԿ-ն ներողություն կխնդրի ժողովրդից, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մի շտապեք, պետք չէ շտապել»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01