Անցյալ շաբաթ Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ստացել միջազգային հանրության ևս մեկ անդամի կողմից: Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, ապրիլի 19-ին Լիբիայի նախարարների խորհուրդը բանաձև է ընդունել, որով 1915-ին Օսմանյան կայսրության կազմում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչում է որպես Ցեղասպանություն:
Ակնկալվում է, որ ժամանակավոր կառավարությունը ապրիլի 24-ին Ցեղասպանության հիշատակման վերաբերյալ բանաձև կներկայացնի:
Լիբիան այժմ երրորդ արաբական երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, թեև ի տարբերություն, Սիրիայի և Լիբանանի, այստեղ հզոր հայկական համայնք չկա, որը մյուս երկու երկրներում ձևավորվել է Ցեղասպանությունից փրկված գաղթականներից:
Ինչպես պարբերականն ընդգծում է, ոչ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն է կենտրոնանում Տրիպոլիում ջանքեր գործադրելու վրա, ոչ էլ Լիբիան է Հայաստանը դիտարկում որպես կարևոր առևտրային գործընկերոջ:
Գուցե լիովին հավանական է, որ խորհրդարանական այս բանաձևի ընդունումը պայմանավորված է լիբիացի ժողովրդի՝ պատմական արդարություն հաստատելու անկեղծ ցանկությամբ, սակայն հաշվի առնելով այն, թե որ խորհրդարանն է կայացրել այս որոշումը, կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունեցել ռազմավարական աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով:
Լիբիայում իշխում են երկու օրենսդիր խորհրդարան, երկու կառավարություն՝ Տրիպոլիում հաստատված Ազգային համաձայնության կառավարությունը և Թոբրուքում կենտրոնացած Ներկայացուցիչների պալատը: Ցեղասպանության մասին բանաձևը ներկայացրել է Թոբուրքում գործող իշխանությունը:
Մինչդեռ Տրիպոլիի կառավարության մտերիմ աջակիցներից մեկը տարիներ շարունակ հանդիսանում է Թուրքիան: Եվ այս երկու օրենսդիր ուժերը վերջին օրերին դաժան պայքարի մեջ են մտել և մարտնչում են միմյանց դեմ:
11:18
10:48
10:23
10:08
09:47
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15