Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հատուկ ռեպորտաժ է պատրաստել գերմանական Deutsche Welle հեռուստաալիքը՝ պատմելով ֆրանսիական Մարսելում բնակվող Աստրիդ Արթին-Լուսիկյանի ու նրա ընտանիքի պատմությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, Աստրիդը ծնվել է Ֆրանսիայում՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածների երրորդ սերունդ: Նա պատմում է, որ իր նախնիներից ժառանգել է ցեղասպանության տրավման
«Դեռահաս տարիքում սկսեցի հարցեր տալ իմ ծագման մասին: Հայրական պապս մշտապես պատմում էր այն գյուղի մասին, որտեղ մեծացել էր: Այն իրական դրախտավայր էր, քանի դեռ չէր ջնջվել քարտեզից: Ինչպես հայերը, ովքեր անարդարության զգացումով լքեցին իրենց բնակավայրերը: Այս ամենը փոխանցվել է ինձ: Տպավորություն է, որ իմ ժառանգության մի մասն ինձնից վերցրել են»,- պատմել է նա:
Աստրիդի նախնիները 1920-ականներին եկել են Մարսել: Թեպետ պապի ընտանիքի 15 անդամներից կարողացել էին ողջ մնալ միայն երկուսը, այդուհանդերձ, նշում է DW-ն, նրանց կարելի է դասել փոքրաթիվ երջանիկների շարքում, քանի որ միլիոնավոր հայեր օսմանյան թուրքերի կողմից կոտորվեցին:
Աստրիդը, ով պատմության ուսուցիչ է, կամավոր սկզբունքներով աշխատում է նաև մի հասարակական կազմակերպությունում, որը հավաքում է Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթեր: Նրա խոսքով՝ դա պայքար է արդարության համար: «Հավաքելով այլ մարդկանց հիշողությունները, ես գտնում եմ իմ պատմության կորած կտորները: Մեր պարտականությունն է տեղի ունեցածի վերաբերյալ հավաքել ապացույցներ: Հատկապես, երբ Թուրքիան մինչ օրս հերքում է, որ կատարվածը ցեղասպանություն է»,- նշում է նա:
Աստրիդը գնահատելի է համարում Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը: Այդուհանդերձ, նա կարծում է, որ Ֆրանսիան ու մյուս երկրները պետք է առաջ գնան և ընդունեն օրենքներ, որոնք կքրեականացնեն Հայոց ցեղասպանության ժխտումը:
Deutsche Welle-ի լրագրողը նկատում է, սակայն, որ միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է խաղաղություն բերել Աստրիդին ու նրա ընտանիքին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01