Այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում մինչև օրակարգի հաստատումը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել լյարդի փոխպատվաստում՝ կենդանի դոնորից ռեցիպիենտին։
«Սա այնքան մեծ բժշկագիտական իրադարձություն էր, որ անպայման ուզում էի ասել։ Աղջկանից փոխպատվաստվել է մորը, այսինքն՝ մի հատված տրվել է այն մարդուն, ում լյարդը չի աշխատում։ Վիրահատությունը կատարվել է «Աստղիկ» բշժկական կենտրոնում, մեր ռուս գործընկերների օգնությամբ և Առողջապահության նախարարության աջակցությամբ։ Ուզում եմ նաև հավելել, որ մենք այս ուղղությունը զարգացնելու ենք, ունենք երիկամների և լյարդի փոխպատվաստում ունեցող պացիենտներ։ Դրա համար հաջորդ տարի բյուջեից գումար ենք հատկացնելու, որպեսզի կարողանանք պացիենտներին ցուցաբերել օգնություն, այն տատանվում է 1000 դոլարի սահմաններում»,- նշեց Առողջապահության նախարարը։
Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրեց, որ սուր իշեմիկ կաթվածի բուժումը լավ է ընթանում։«Երկու օր առաջվա տվյալներով՝ 85 պացիենտի բուժօգնություն է ցուցաբերվել, նրանցից 60-ը դուրս են գրվել, 12-ի կյանքը չի հաջողվել փրկել, քանի որ ծանր վիճակում են եղել։ Սա համարում ենք հաջողված ծրագիր։ Այս տարի նախատեսել ենք դրա համար հատկացնել շուրջ 400 մլն դրամ»,- ասաց Ա. Թորոսյանը։
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44