Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի խնդրին:
«Առնվազն մի քանի անգամ հեռուստացույցով լսել եմ, որ պատրաստվում են նորոգել Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը, որտեղ 600 երեխա է մարզվում: Ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չենք արել դա»,-հետաքրքրվեց վարչապետը:
Սպորտի, երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը տեղեկացրեց, որ այդ հարցն արդեն քննարկվում է 2015 թվականից: «Հարցը ոչ թե Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցն է, այլ այդ դպրոցում բազում երեխաներ են մարզվում, ու ամեն տարի մենք Քաղշինկոմիտեին ներկայացնում էինք առաջնահերթություններ»,-ասաց Գաբրիել Ղազարյանը և նշեց, որ երեկ Քաղշինկոմիտեի նախագահի հետ զրուցել են այդ թեմայի շուրջ ու այսօր կամ վաղը պետք է հանդիպեն և գումարային հարցերի առումով բանակցությունները առաջ տանեն: Նա վստահեցրեց, որ սա իրականում առաջնահերթ հարց է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս հարցով պետք է անցնել գործնական փուլի: «Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու, ինձ ասացին, որ դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500 միլիոն դրամ, եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առաջ:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44