Հայաստանում բացվել է պատմական նոր էջ եւ այսօր երկիրն ընկալվում է որպես փոփոխությունների դրական կետ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Վարչապետը կարեւորել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքն ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Սա առանձնակի կերպով ընդգծում է մեր ժողովուրդների եւ երկրների հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ խանդավառված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով եւ հավելել, որ մեր երկիրն այսօր հանդիսանում է դրական փոփոխությունների մոդելի լավ օրինակ: «Հայաստանում բացվել է պատմական նոր էջ եւ այսօր երկիրն ընկալվում է որպես փոփոխությունների դրական կետ»,- ասել է նա: Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցության զարգացման ուղղությունները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի դեպքին, համոզմունք է հայտնել, որ առաջադեմ մարդկությունը կհամախմբվի այդ քաղաքակրթական բացառիկ արժեքը վերականգնելու գործում:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44