Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի բնակիչները համայնքի ղեկավարին և ավագանուն են հանձնել 2152 բնակչի ստորագրությամբ հանրագիր՝ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու և համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը:
2018թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են համայնքի 2456 բնակիչ, ինչը վկայում է, որ հանրագրին միացել է համայնքում առկա բնակչության ճնշող մեծամասնությունը։
Որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում՝ Գլաձոր համայնքի բնակիչները համայնքի ավագանուց և ղեկավարից խնդրում և պահանջում են․
1․ Ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Գլաձոր համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ:
2․ Համայնքների անդամներին ներգրավելով՝ մշակել Գլաձորի ու Վայոց Ձորի մարզի էկոլոգիապես կենսակայուն և կանաչ տնտեսության զարգացման համալիր ծրագիր, որի իրականացման համար պատրաստ են աջակցել ՀՀ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին:
Գլաձոր համայնքը որպես շրջակա լեռներում մետաղական հանքարդյունաբերական գործունեության ազդակիր համայնք 2015թ․-ից ի վեր պայքարում է մաքուր բնական միջավայր ունենալու իրավունքի և սեփական տարածքում որոշումներ կայացնելու ինքնավարության համար:
Մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ մինչ այժմ հանդես են եկել Հայաստանի մի շարք համայնքներ՝ 2018թ․ գարնանը Նոյեմբերյանը, իսկ 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը։ Նոյեմբերյանի ավագանին արգելել է ցանկացած հանքարդյունաբերական գործունեություն Նոյեմբերյանի վարչական տարածքում, իսկ Ջերմուկի ավագանին հավանություն է տվել համայնքի բնակիչների ճնշող մեծամասնության նման պահանջով հանրագրին։
Վայոց Ձորի մարզում շարունակվում է նախատեսված և պոտենցիալ մետաղական հանքարդյունաբերական ծրագրերի դեմ ստորագրահավաքի գործընթացը։
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44