Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Անուշ Բեղլոյանը հանդիպել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյանիր էջում հայտնել է Լիլիթ Մակունցը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր առավոտյան պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ հանդիպում ունեցանք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ և քննարկեցինք ՀԴՄ սարքերին առնչվող քաղաքացիների անհանգստությունները: Մասնավորապես, պետության կողմից մինչև նոր ՀԴՄ սարքերի ձեռքբերումը անհրաժեշտություն կա միջանկյալ լուծումներ նախատեսել տնտեսվարող սուբյեկտների համար:
Պարոն Անանյանը նշեց, որ իրենք նույնպես մտածել են այդ ուղղությամբ, և այս ահազանգերը լրացուցիչ առիթ են արագացնելու գործընթացը: Առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ, թե այդ առնչությամբ ինչ միջանկյալ լուծում է առաջարկվում քաղաքացիներին:
Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ այժմ աշխատում եմ անկանխիկ դրամաշրջանառությունը խրախուսող փաթեթի շուրջ և պատրաստվում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Այն հնարավորություն կտա պայքարել ստվերային շրջանառության դեմ: Այս հարցը նույնպես քննարկեցինք պարոն Անանյանի հետ»:
Հիշեցնենք, որ կառավարության հաստատմանն էին ներկայացվել ՀԴՄ ների ներկրման, իրացման և դրանց տեխնիկական սպասարկման ազատականացման վերբերյալ որոշման նախագծերը, որտեղ սահմանված են տեխնիկական սպասարկման կարգավորումները: Ըստ որոշման նախագծերից մեկի՝ ՊՈԱԿ-ի գործունեությոնը սահմանափակվելու է զուտ անվճար հսկիչ դրամային մեքենաների սահմանամեձ բնակավայրերին տրամադրելով և անճար տեխնիկական սպասարկումը ապահովելով:
Մեկ այլ նախագծով նախատեսվում է հանել ՊՈԱԿ-ի կողմից ՀԴՄ-ների գնման, իրացման գործընթացին առնչվող կարգավորումները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01