«Քաղաքացիական վերահսկողությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է և առանձնացրել է մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես բանակում կարգապահության ամրապնդմանն ու բողոքարկման մեխանիզմների կատարելագործմանը, այնպես էլ զորակոչիկների և զինծառայողների բժշկական հետազոտության պրակտիկային»,- այս մասին նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ այսօր ՄԻՊ առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստի ժամանակ։
«Զինվորական ծառայության անցնելիս քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իրենց առողջական խնդիրները պատշաճ հետազոտվել են, իսկ անհրաժեշտության դեպքում հասանելի են բողոքարկման բոլոր հնարավորությունները: Մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ զինվորական կարգապահությունը բանակում իրավունքի գերակայության կարևոր երաշխիք է», - նշել է Արման Թաթոյանը:
Նիստի ընթացքում նաև կարևորվել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային ապահովության իրավունքի իրացման հարցը, ինչը վերը նշված խնդիրների հետ մեկտեղ հատուկ ուշադրության է արժանացել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու Պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման գործում:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում քննարկված խնդիրները ամփոփել և ներկայացնել Պաշտպանության նախարարություն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01