Ապրիլի 26-ին բեմադրիչ, կատակերգու, դերասան և ուղղակի լավ մարդ Նարեկ Դուրյանը դարձավ 60 տարեկան: Հոբելյանն, ավանդույթի համաձայն, իր տարեդարձին ինքն է նվեր մատուցում հանդիսատեսին նոր մոնոներկայացում՝ «Սիրո մենյու»։ Նոր կատագերգության հեղինակը, բեմադրիչն ու միակ դերակատարը հենց Դուրյանն է, առաջնախաղն էլ տեղի ունեցավ «Բոհեմ» թատրոնում։
Կատակերգությունը համեմված է Դուրյանական թեթև, բայց խորիմաստ հումորով, որը լի է իրական ու անձնական պատմություններով, հետաքրքիր երաժշտական համարներով, որոնց ձևավորումը ևս դերասանինն է:

Դուրյանը մարդկանց համեմատեց տիկնիկների հետ.
« Ինչպես կյանքում, այնպես էլ թատրոնում նոր տիկնիկների պահանջարկն է մեծ, որոնք շարժվելիս չեն ճռճռում։ Երբեմն ներկայացումից հետո ես ուժասպառ նստում եմ, իսկ երիտասարդները խոսում են, քննարկում։ Ինչ մեղքս թաքցնեմ՝ մի քիչ նախանձով նայում եմ այս խենթուկներին և հիշում ինձ այս տարիքում։ Նայում եմ նրանց և ասում, որ ամեն տարիք իր խենթությունն ունի։ Վիճեք, քննարկեք և ստեղծագործեք, իսկ ծափահարություններ ստանալու համար էլ՝ ծափահարեք ուրիշներին»,- ասաց Դուրյանը ներկայացման ավարտին։
«Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը և թատրոնի դերասանական ամբողջ կազմը բեմ բերեցին հոբելյարի տորթն ու նվերը՝ գիրք Դուրյանի բոլոր ներկայացումների մասին:

Նա իրեն բնորոշ անմիջականությամբ զրույցի բռնվեց ներկաների հետ՝ լսելով շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ։

Նշենք, որ Նարեկ Դուրյանի 50-ամյակի կապակցությամբ հանդիսատեսի դատին էր ներկայացվել «Սե լա վի», իսկ 55-ամյակին՝ «Կոմա Նոստրա» ներկայացումները:
Արմինե Բրսոյան
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01