Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համապատասխանում է իրականությանը տեղեկությունը, որ ՀՀ-ը հանդես է եկել ՀԱՊԿ կանոնադրությունը փոխելու նախաձեռնությամբ։
«Հայաստանը հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման պարագայում նոր գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգի կանոնակարգման առաջարկով, որը չի ենթադրում ՀԱՊԿ կանոնադրության փոփոխություն»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ռուսական «РБК»-ն հայտնել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստում, որը կկայանա մայիսի 22-ին Բիշքեկում, կարող են համաձայնեցվել Հայաստանի առաջարկած փոփոխությունները կազմակերպության կանոնադրության հետ կապված:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել այդ պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44