2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: Ապրիլի 18-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի ստորագրած հրամանի համաձայն՝ https://hayt.emis.am/ առցանց համակարգը կգործարկվի 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին: Հենց այդ պահից էլ սկսած ծնողները կարող են կատարել գրանցումը։ Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը` Մուտք գործել հայտագրման համակարգ՝ https://hayt.emis.am/: Ընտրել համայնքը: Ընտրել դպրոցը: Ստուգել, եթե կան ազատ տեղեր, սեղմել «ավելացնել հայտ» կոճակը։ Ուշադրություն. եթե կոճակն ակտիվ չէ, նշանակում է՝ տվյալ դպրոցում ազատ տեղեր չկան, հետևաբար պետք է ընտրել մեկ այլ դպրոց: Մուտքագրել ծնողներից մեկի հանրային ծառայությունների, այսինքն` սոցիալական քարտի համարանիշը, ծնողի անունը, ազգանունը, գործող էլեկտրոնային փոստի հասցեն ու սեղմել «շարունակել» կոճակը: Համակարգում կհայտնվի երեխայի սոցիալական քարտի համարանիշը մուտքագրելու համար անհրաժեշտ դաշտը։ Մուտքագրումից հետո համակարգը բնակչության պետական ռեգիստրից ավտոմատ կներբեռնի երեխայի անձնական մյուս տվյալները` անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ և այլն։ Տվյալները ստուգելուց հետո սեղմել «շարունակել» կոճակը: Էկրանի վրա կհայտնվի հայտի հաստատումը հավաստող էջն ու Ձեր էլփոստին կուղարկվի ծածկագիր։ Ծածկագիրը տեղադրել վերևի պատուհանում, մուտք գործել Ձեզ համար ստեղծված էջ և տեսնել տեղեկատվություն` դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանք դպրոց ներկայացնելու ժամկետի մասին։ Ուշադրություն.սահմանված վերջնաժամկետում փաստաթղթերը դպրոց չներկայացնելու դեպքում հայտը կչեղարկվի։ Համակարգը հնարավարություն է տալիս սեփական ցանկությամբ Ձեր էջի միջոցով չեղարկել հայտագրումը և ընտրել նոր դպրոց։ Hayt.emis.am համակարգ կարելի է մուտք գործել ցանկացած վայրից: Ապրիլի 19-ից կգործարկվի stugum.emis.am կայքը, որի միջոցով ծնողները կարող են ստուգել անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը: Ստուգման համար պետք է մուտքագրել հանրային ծառայությունների համարանիշը և ստուգել, թե արդյոք Ձեր և Ձեր երեխայի տվյալները գրանցված են: Հարցերի դեպքում զանգահարել՝ 010-52-73-43, 010-57-84-55, 010-52-47-77 հեռախոսահամարներով: Տվյալների ճշտությունը ստուգելու համար այցելեք https://stugum.emis.am։ Հիշեցնենք, որ նախնական ծրագիրը լինելու է միայն Երևանում, այնուհետև կներդրվի նաև մարզերում
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01