Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ինչպես նաև Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Վաշինգտոնին Թեհրանի հետ կոնֆլիկտի մեջ են ներքաշում:
«Նրանք բոլորը շահագրգռվածություն են ցուցաբերել ԱՄՆ-ին կոնֆլիկտի մեջ ներքաշելու հարցում: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը դա ցանկանում է, նա նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր Միացյալ Նահանգներին նոր պատերազմի չտանել»,- հայտարարել է արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 22-ին հայտարարել էր, որ չի երկարաձգի իրանական նավթ գնող որոշ երկրների համար պատժամիջոցներից ազատման համաձայնության ժամկետը: Սպիտակ տունը հույս ունի, որ նման քայլի շնորհիվ իրանական նավթի արտահանումը զրոյի կհասցվի:
Անցած տարի ԱՄՆ-ն միակողմանի կերպով դուրս էր եկել Իրանի հետ միջուկային գործարքից և կրկին պատժամիջոցներ սահմանել Թեհրանի նկատմամբ, ընդ որում՝ Միացյալ Նահանգները մի շարք երկրների համար (Չինաստան, Հնդկաստան, Իտալիա, Հունաստան, Ճապոնիա, Թուրքիա, Հարավային Կորեա, Թայվան) ժամանակավորապես բացառություններ էր սահմանել՝ պարտավորվելով կոնկրետ ժամանակով այդ երկրների նկատմամբ իրանական նավթի գնման դեպքում չգործարկել պատժամիջոցները:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55