«Այսօր քաղաքացու օրն է, ես արդեն կես ժամ ձայն եմ խնդրում, դուք ասում եք ժամանակ չկա, հետո ձայնը տալիս եք ձեր հյուրերին: Դուք թիվիներով միշտ կարող եք իրենց հրավիրել, իրար հարց տալ, ինչո՞ւ եք իմ ձայնը ...»,- Քաղաքացու օրվա շրջանակումՄիսաք Մանուշյանի անվան պուրակում «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ դիմելով քննարկումը վարող Էրիկ Անթառանյանին։
Գասպարին շարունակելով՝ ասաց. «Ես անպայման ֆեյսբուքում կգրեմ, թե ինչքան ժամանակ են խոսել ձեր հյուրերը և ինչքան են խոսել քաղաքացիները, ու դրանով կապացուցեմ, որ դուք ցավալիորեն մնացել եք հին ֆորմատի մեջ՝ պատիվ տալու հյուրերին, որոնք եկել են քաղաքացուն հանդիպեն: Փոխեք ձեր տրադիցիան»:
Նշենք, որ հանրային քննարմանը մասնակցում էին ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը, քաղհասարակության ներկայացուցիչներ:
Ներկա քաղաքական գործիչներից մեկն արձագանքեց Գասպարիին. «Եթե նույնիսկ այդպես է, կարծում եմ, հարցերն ուղղված են մեզ, ենթադրվում է, որ պատասխաններն ավելի երկար կտևեն, քան հարցերը»։
«Անցել են այն ժամանակները, որ մենք պետք է շնորհակալություն հայտնենք, որ եկել եք մեզ հանդիպելու: Բնավ շնորհակալ չենք, մենք պատիվ ենք արել ձեզ, որ դուք եկել եք մեզ հանդիպելու»:
Գասպարին հարց ուղղեց Հայկ Կոնջորյանին. «Նախկին իշխանությունները չեն պրծել, դուք էլ չեք պրծնի իմ ձեռից: Պարոն Կոնջորյան, ձեր իշխող քաղաքականության ուժի կարծիքը և տեսակետը քաղաքացիների, հանրության հետ կապի մասին չեն համապատասխանում իմ ունեցած ինֆորմացիային, այն իրավիճակին, որին ես եմ առնչվում։ Ես Ազգային ժողովի տարբեր հանձնաժողովների հարցեր եմ ուղղել, ընդհանրապես ինձ չեն էլ պատասխանել: Չեն էլ ասում՝ ստացել են նամակս, չեն ստացել, համաձայն են, համաձայն չեն: Ասում եմ՝ լավ, մարդ են, կարող է նոր են եկել, կարող է սովոր չեն, որ պետք Ազգային ժողովի իրենց էլեկտրոնային հասցեն ստուգեն, մի հատ էլ Ֆեյսբուքով եմ գրում: Խոսքը որ վերաբերում է հումորներին, արձագանքում են, բայց իմ հարցերին չեն պատասխանում։ Պետաիրավական հանձնաժողովին, տնտեսական հանձնաժողովին կոնկրետ նամակ եմ գրել, կոնկրետ հարցեր, բայց չեն էլ պատասխանել»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրար հետ կպայմանավորվեն, հաջորդ շաբաթ Գասպարիին կհրավիրի Ազգային ժողով և կհանդիպի այդ հանձնաժողովների ներկայացուցիչների, ղեկավարության հետ, կներկայացնի բոլոր հարցադրումները, կքննարկեն, նաև կբանավիճեն։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01