Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր Աշտարակի քաղաքային զբոսայգում որդու հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման շրջանակում անցկացվող «Իրազեկ քաղաքացի» թեմայով քննարկմանը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարարը շնորհավորել է ներկաներին օրվա կապակցությամբ և նշել, որ Հայաստանի ժողովուրդը 2018 թվականի ապրիլին իրեն իրական քաղաքացու նման դրսևորեց:
«Հայաստանում տարիներ շարունակ իշխանությունը ձևավորվում էր ոչ ժողովրդի կամքով, այն դեպքում, երբ ժողովուրդն է երկրի տերը և նա է որոշում՝ ովքեր են ծառայելու իրեն՝ որպես կառավարիչներ: Մեկ տարի առաջ, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց, իշխանափոխությունը եղավ սահմանադրական ճանապարհով, որևէ իրավունք չխախտվեց: Սրանով է դրսևորվում մեր քաղաքացու արժեքը»,- ասել է նախարար Զեյնալյանը և հիշեցրել ընդվզումների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դրսևորած վարքագիծը, որի ընթացքում ոչ մի ծառի ճյուղ չի կոտրվել, որևէ ավտոմեքենա չի վնասվել: Նախարարի համոզմամբ, սա է քաղաքացու վարքագիծը, սա է երկրի տիրոջ վարքագիծը, սա է այլոց իրավունքները հարգող մարդու վարքագիծը:
«Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք ուզում ենք, որ այն հարուստ լինի, մեր երկրում լինի աշխատանք, որովհետև մենք նաև աշխատանքով ենք երջանիկ»,- նշել է նախարարը և կարևորել հեղափոխության շարունակականությունը՝ դա կապելով քաղաքացու գիտակցության հետ: Ըստ նրա, երբ ասում ենք «Մենք ենք տերը մեր երկրի», նշանակում է՝ ամեն հարցում է այդպես:
«Եվ մեր երկրի հարստությունը բաղկացած է բոլորիս ունեցած հարստության հանրագումարից: Եթե մենք լավ քաղաքացիներ ենք, ուրեմն պետք է մեր հարստանալով հարստացնենք ընդհանուրը, որը մասնագիտական շրջանակում կոչում են համախառն ներքին արդյունք: Եթե մեր երկրում կառավարիչները կարողանան ապահովել ազատ մրցակցություն, ինքնադրսևորվելու և իրացվելու հնարավորություն, ապա մեզնից յուրաքանչյուրը պետք է օգտվի դրանից: Իսկ մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանում այլևս չեն լինելու անօրինական ընտրություններ:
Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո քաղաքացուն ծառայող իշխանավորներն ապահովել են ազատ, արդար, թափանցիկ ու հավատ ներշնչող ընտրություններ, որի շարունակականությունը ևս ապահովվելու է:
«Մենք մարտահրավեր ենք նետել կոռուպցիային, հովանավորչությանը: Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ: Հայաստանը մեր տունն է, իսկ մենք՝ որպես տանուտեր, պետք է ամենալավը ծառայենք մեր ընտանիքին»,- եզրափակել է արդարադատության նախարարը՝ կրկին շնորհավորելով բոլորին Քաղաքացու օրվա կապակցությամբ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01