Ռուսաստանի «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ 6» հեռուստանախագծի մարզիչներից մեկը հանդիսացող Վալերի Մելաձեն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերանայել մրցույթի եզրափակիչ արդյունքները, որոնք դժգոհությունների ալիք են բարձրացրել:
««Ձայնը» նախագիծն անցել է, բայց նստվածքը մնացել է: Անշնորհակալ գործ է վերանայել արդյունքները, բայց և այնպես հուսով եմ, որ Առաջին ալիքը կանի դա, և կամ կցրվեն կասկածները, կամ կվեանայվեն քվեարկության արդյունքները», - РИА Новости-ի փոխանցմամբ սոցցանցում գրել է երգիչը:
Հիշեցնենք, որ մրցույթում հանդիսատեսի քվեարկության արդյունքով եզրափակչում հաղթող է ճանաչվել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան: Ավելի ուշ Առաջին ալիքը հայտնել է, որ վերահաշվարկ կիրականացնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպերատորները որոշ խախտումներ են նկատել:
Նշենք, որ համացանցի օգտատերերին զայրացրել էր «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի ռուսական տարբերակի վեցերորդ եթերաշրջանում երգչուհի Ալսուի 10-ամյա դստեր հաղթանակը:
Նախագծում նրա հաղթանակը «վաճառված» են անվանել, իսկ նրա ելույթները՝ խայտառակություն: Նախագծի եզրափակչում 2 հայ մասնակից կար՝ Վալերի Մելաձեի թիմում «փոքրիկ ղարաբաղցի» Միշան, Լոբոդայի թիմում՝ Ռոբերտ Բագրատյանը։
15:37
15:22
15:04
14:36
14:21
14:03
13:48
13:24
13:05
12:52
12:38
12:23
12:09
11:55
11:44
11:15
10:48
10:35
10:17
10:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18