Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀՄԸՄ-ՀԱՍԿ) ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՆ-ի և ՀՄԸՄ-ՀԱՍԿ համագործակցության հնարավորությունները։ Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ քանի որ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի գործունեությունն առնչվում է նաև կրթության ոլորտին, հետևաբար համագործակցության լայն հնարավորություններ կան:
ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը ներկայացրել է Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության գործունեությունը՝ ընդգծելով, որ 28 հազար անդամ ունեցող կազմակերպությունը գործում է աշխարհի 26 երկրում և ունի 110 մասնաճյուղ: Նրա խոսքով՝ այս տարի կազմակերպությունը նշում է իր վերահիմնադրման 30-ամյակը: 1997թ.-ից ՀԱՍԿ-ը հանդիսանում է նաև Համաշխարհային սկաուտական շարժման լիիրավ անդամ: Նշվել է, որ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը խմբեր ունի Երևանում և ՀՀ մարզերում, որոնք հիմնականում 6-16 տարիքային խմբի երեխաներ են: Այն ոչ ֆորմալ կրթական շարժում է, որն ունի գիտելիքների հստակ աստիճանակարգ և ըստ դրանց՝ համապատասխան դասագրքեր:
Նախարարն առաջարկել է կազմակերպության ծրագրերը ներկայացնել Կրթության ազգային ինստիտուտ և երաշխավորվել՝ որպես ոչ ֆորմալ կրթական ծրագիր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման խնդրին: Այդ համատեքստում նշվել է, որ 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել է ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների 11-րդ դասարանցիների ռազմամարզական վրանային ճամբարի փորձնական ծրագիր: Քննարկվել է նաև Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության փորձը՝ տեսական և գործնական գիտելիքի համադրության տեսանկյունից:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44