ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գործող դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 29-ամյա բնակչին:
ՔԿ-ից հայտնում են, որ ապրիլի 24-ին՝ ժամը 01։30-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող դեղատանը դիմակավորված մի անձ դանակի սպառնալիքով գումար է հափշտակել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ, ԱՁ-ն և դեղատան աշխատակիցը ճանաչվել են տուժող:
Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. ապրիլի 24-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, դեմքի մի մասը քողարկելով սպորտային բաճկոնին ամրացված գլխարկով, օգտվելով հաճախորդների բացակայության հանգամանքից, ներխուժել է դեղատուն, հարձակվել դեղատան աշխատակցի վրա, որպես զենք օգտագործվող դանակով նրա կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և ստացել է ափիոնում պարունակող, ալկալոիդ հանդիսացող կոդեինի պարունակությամբ դեղորայք, դրամարկղից հափշտակել է գումար, իսկ դեղատան աշխատակցից` վերջինիս «SAMSUNG» ապրանքանիշի բջջային հեռախոսը, ոսկյա մատանին, դրամապանակը և դիմել փախուստի:
Քննությամբ պարզվել է նաև, որ նշված հանցագործությունը կատարելուց առաջ 29-ամյա տղամարդը թաքնվել է իրավապահ մարմիններից՝ մեկ այլ քրեական գործով մեղադրվելով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված՝ բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեջ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2019թ. ապրիլի 27-ին Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նույն օրը մեղադրյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ դեռևս 11.03.2019թ. ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01