Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։ «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանում` Երևանում, իմ տանը: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո սա Ձեր առաջին այցն է, ինչը յուրահատուկ նշանակություն է հաղորդում այս այցին: Հայաստանում ընդունված է ամենաթանկագին հյուրերին ընդունել տանը, ես շատ ուրախ եմ, որ ունեմ նման հնարավորություն: Կարծում եմ, որ նախորդ տարվա ընթացքում մեր հարաբերությունները զարգացել են ըստ նախատեսվածի, իհարկե, դա չի նշանակում, որ չեն եղել հարցեր: Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում շատ կարևոր պահ է և ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պետք է հոռետեսներին դաձնել լավատեսներ:
Իհարկե, մենք ամեն ինչ կանենք դրա համար:Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միությունում հանդիսանում է նախագահող պետություն: Մեզ համար շատ կարևոր են Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունները և շատ կարևոր է մեր մասնակցությունն այդ կազմակերպությունում: Իհարկե, ամեն ինչ կանենք, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը և մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում դարձնենք ավելի արդյունավետ, կազմակերպությունը դարձնենք առավել գրավիչ: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ, ուրախ եմ Ձեր այցի կապակցությամբ և վստահ եմ, որ կունենանք շատ կառուցողական, բեղմնավոր աշխատանք: Մենք ունենք քննարկելու հարցեր և շնորհակալություն այցի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
09:53
09:47
09:45
09:36
09:28
09:15
09:02
23:26
20:51
20:33
20:16
20:03
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34