«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են Չեխիայի խորհրդարանի պատգամավորներին: «Ժո¬ղովուրդ» օրաթերթի տեղեկություննե¬րով՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չեխերի մոտ դժգո¬հել է իշխանություններից, ասել է, որ իրենց իրավունքները սահմանափա¬կում են, որպես ընդդիմություն՝ իրենց ճնշում, իսկ ԲՀԿ-ն էլ չունի ԱԺ-ում 1/3-ի չափ պատգամավոր, որպեսզի տարբեր հարցերի հետ կապված քննիչ հանձնաժողովներ ստեղծի:
Ինքը՝ Գևորգ Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս լուրը և նշեց, որ բացի դրանից խոսել է նաև այլ հարցերի մասին: Մեր հարցին, թե ինչու է օտարների մոտ խոսել այս ամենից, Պետրոսյանը զարմացավ. «Եթե խոսքը վերաբերում է խորհրդարանական պատվիրակու¬թյուններին, ես գտել եմ, որ դա այն խնդիրն է, որը խորհրդարանի գործունեության տիրույթում է, և ոչ միայն այդ հարցն եմ բարձրացրել, նաև բարձրացրել եմ Ընտրական օրենսգիրքը որոշակի չափորոշիչներով կատարելագործելու անհրաժեշտու¬թյունը, Հայաստանում խոսքի ազա¬տության իրավունքը…
Եթե իրենք ոչինչ չեն կարող փոխել, բա ինչո՞ւ են եկել մեզ հետ հանդիպման: Իրենք՝ որպես եվրոպական քաղաքական և իրավական մշակույթի կրող, որպես ԵՄ անդամակցող երկիր, եթե մեզ հետ համագործակցում են, դա նշանակում է, որ համագործակցությունը պետք է որոշակի ուղղություն ունենա և որոշակի նպատակների ծառայի: Բա ի՞նչ պետք է ես իրենց հետ քննար¬կեի՝ ինչու է աղմկում գե՞տը կամ ինչ են հուշում աստղե՚՞րը: Կամ կարո՞ղ է ինչ-որ ուտեստի բաղադրատոմս իրենց հետ քննարկեի: Նաև նշել եմ խոսքի ազատության վիճակը Հայաստանում. համակարգային խուժանությունը այսօր դարձել է իշխող, իսկ դա, ինչպես նաև այլ բաները՝ թե´ դրականը, թե´ բացասականը, վե¬րագրվում են ՀՀ գործող իշխանություններին»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55