«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հարցաքննվել է մարտի 1-ի գործով:
Նա պատմել է. «Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին, սակայն հրաժարվել են ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ և ժողովրդին հանդարտեցնի, սակայն ինձ զեկուցեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ»:
Մյուս ուշագրավ հակադրությունը նախկին ոստիկանապետի տված ցուցմունքներում այն է, որ քննիչի հարցին, թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության ուժերն օպերատիվորեն տեղաբաշխելու նպատակով Հայկ Հարությունյանի խնդրանքով ՀՀ ՊՆ կողմից լրացուցիչ միավոր մեքենաներ են ներգրավվել, Հարությունյանը պատասխանել է. «Չեմ հիշում նման դեպք, որ ես Միքայել Հարությունյանից տրանսպորտային միջոցներ խնդրեմ: Նշեմ նաև, որ ոստիկանությունը անհատների հետ ուներ կնքված պայմանագրեր 10-ից ավելի մարդատար «Իկարուս» ավտոբուսների վարձակալության համար. կարիքը չկար ՊՆ-ից միջոց խնդրելու»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44