«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանի հետ:
Տիկին Սեֆիլյան, «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքների հետ կապ պահո՞ւմ եք: Կա՞ն հետապնդումներ նրանց ընտանիքների նկատմամբ:
Ես գիտեմ, որ Վարուժանենց տուն էին գնացել, մյուսներին չգիտեմ: Հոգեպես պարզ է, որ բոլորն էլ վատ վիճակում են:
Ձեզ թույլ տալի՞ս են տեսակցել Սեֆիլյանի հետ:
Ոչ, արգելանք կա տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա: Փաստաբանի միջոցով ենք տեղեկանում՝ ինչպես է: Գիտենք, որ լավ է, դուխը շատ բարձր է:
Ի՞նչ է մտածում նա տեղի ունեցողի մասին: Ինչպիսի՞ հանգուցալուծում է տեսնում:
Չգիտեմ, էդպիսի հարցեր փաստաբանի միջոցով մենք չենք քննարկում:
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդություն էր իրականացնում «Սասնա ծռերի» եւ Սերժ Սարգսյանի բանակցություններում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը Բալասանյանի միջնորդության վերաբերյալ:
Թող այս ամենը ավարտվի՝ տեսնենք ինչպես է ինքը փորձել հանգուցալուծել այս ամենը, կտեսնենք Բալասանյանի արածը: Սպասում եմ՝ տեսնեմ ինչ է դուրս գալու:
Իսկ դուք ի՞նչ եք սպասում տեսնել:
իշտն ասած ոչ մի բան չեմ ակնկալում: Ոչ մի լավ վերաբերմունք չեմ ակնկալում էս իշխանություններից: Էս բոլոր ծեծերը, ջարդերը ցույց են տալիս, որ եթե մարդ բարի կամքի դրսեւորում ունենար, էդպես չէր վարվի այդ մարդկանց հետ, որ ընդհանրապես կապ էլ չունեն «Սասնա ծռերի» հետ: Ոստիկանությունն օրենք խախտելով ամեն ինչ անում է: Եթե ոստիկանն օրենք չի հարգում, թող չակնկալի, որ ցուցարարը կարող է օրենք հարգել:
Ձեր նկատմամբ կա՞ հետապնդում, երեխաների անվտանգության հետ կապված խնդիր առաջանո՞ւմ է:
Ես առողջական խնդիրներ ունեմ, չեմ գնացել ցույցերին, դրա համար չեմ զգացել իմ նկատմամբ որեւէ հետապնդում: Ամեն դեպքում ուշադիր ենք երեխաների նկատմամբ:
«Սասնա ծռերի» գործունեությանը ինչպե՞ս եք վերաբերում: Հաջողվե՞ց ըստ ձեզ իրականացնել այն, ինչ նրանք ծրագրել էին, թե՞ սխալներ թույլ տրվեցին:
Ես կարող եմ մեկնաբանություն տալ, եթե իմանամ իրենք ինչ էին դրել իրենց մտքին:
Հայտնի է, որ 3 պահանջ ունեին, որոնցից որեւէ մեկի իրականացմանը չհաջողվեց հասնել:
Չէ, չի հաջողվել ոչ մի բան: Ինձ թվում է՝ նրանց արածը ուղղակի հոգու ճիչ էր, որ այդպես արտահայտվեց: Կարեւորը, որ այդ հոգու ճիչը կարողացան հայտնի դարձնել բոլորին: Հայաստանի մասշտաբով ամեն մարդ իմացավ, թե ինչ էր տեղի ունենում, եւ ինչու էր տեղի ունենում: Ես կարծում եմ՝ մեծ նվաճում էր այն, որ այս օպերացիայից հետո էդքան մեծաքանակ ժողովուրդ հավաքվեց հրապարակում:
Իսկ ի՞նչ եք կարծում, սկսված հրապարակային պայքարը շարունակություն կունենա՞:
Դե, նայած ինչ ընթացք կստանա, ով կղեկավարի: Մարդ չկա, որ այլեւս ղեկավարի, ով բեմ է բարձրանում՝ բռնում տանում են:
Բայց «Սասնա ծռերն» ասում են, որ չեն ուզում միանձնյա ղեկավար լինի:
Մի ղեկավար թող չլինի, թող լինի ղեկավարների խումբ, որ եթե մեկին տանեն, մյուսները կարողանան շարունակել պայքարը:
Դուք տեսնո՞ւմ եք այն մարդկանց, որ կարող են առաջ տանել:
Ոչ, չեմ տեսնում:
Հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազը, աշխատանքից ազատվեց նաեւ ԱԱԾ քննչական վարչության պետը: Ի՞նչ եք կարծում՝ կապ ունե՞ն այս ազատումները «Սասնա ծռեր» խմբի հետ:
Ակնհայտ է, որ իրարանցում կա իրենց մեջ, բուրգը փլվում է: Այո պիտի փլվի, անպայման մի օր փլվելու է: Շատ հեռու չէ այդ օրը: Ես այդպես եմ կարծում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01