ԱԺ «Լույս» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց իր տարեկան զեկույցը և Տեղեկատվության ազատության վերաբերյալ թեմայի շրջանակում նշեց, որ 2018-ին 2017-ի համեմատ երկու անգամ և 2016-ի համեմատ 3 անգամ ավելի շատ պետական մարմինները չեն պատասխանում լրագրողների և քաղաքացիների դիմումներին և հարցումներին: Պետք է նշեմ, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք են բերել ոչ միայն քաղաքացիների և լրագրողների, այլև պատգամավորների նամակներին չպատասխանելու պրակտիկա: Եվ ցանկացած արդարացում ռեսուրսների և ժամանակի սակավության վերաբերյալ ընդունելի չեն, որովհետև դա խոսում է համակարգի անկազմակերպ և փնթի աշխատանքի մասին: Այս պահին ունեմ նամակներ, որոնք անպատասխան են մնացել կառավարության, մի շարք գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և եթե նրանք ինձ սեղմ ժամկետում, օրինակ, 1 շաբաթում չպատասխանեն, ես կկազմեմ սև ցուցակ և կհրապարակեմ բոլոր գերատեսչություններին:
Հ․Գ․ Կառավարության 2018-ի տարեկան զեկուցման ժամանակ ես հարց ուղղեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կարծում էի, որ հարցը զգոնության ազդակ կլինի, բայց սխալվեցի: Ինչևէ սիրով դեռ կսպասեմ իմ ժամկետանց նամակների պատասխաններին»:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44