Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար նշանակված Արգիշտի Քյարամյանի հայտարարագրած միլիոնների ծագումնաբանությունը չի ուսումնասիրվի, ի հեճուկս տարբեր հորդորների ու կոչերի, որ էթիկայի հանձնաժողովը թող պարզի։ Նման տեսակետ, հիշեցնենք, հայտնել էր նաեւ Դավիթ Սանասարյանը՝ լրագրողների հետ զրույցում ասելով. «Մարդը բացատրեց իր ֆինանսական միջոցների մասին: Կարող եմ ասել՝ առաջին օրը մի քիչ լավ չբացատրեց կամ չուզեցավ բացատրի՝ հաշվի առնելով, որ դա ձեռք է բերել մինչեւ որեւէ պետական աշխատանք ունենալը: Էթիկայի հանձնաժողով կա՝ թող հետաքննություն անեն, թող պարզեն, թե որտեղից իրեն այդ գումարները: Մարդն ասում է, որ երբ քննիչ է աշխատել, առաջին օրվանից այդ գումարների մեծ մասն ունեցել է: Դրա վրա հումորներ անելը լավ է, եկեք ես էլ ուրախանամ, բոլոր քեռիներին շնորհակալություն հայտնեմ, բայց դա չի կարեւորը: Մարդը լուրջ գործով է զբաղված եւ վստահ եմ, որ ավելի լուրջ գործերով է զբաղվելու»: Հիշեցնենք, որ 28-ամյա պաշտոնյան հայտարարագրել էր 32 միլիոն դրամ, 48 հազար ամերիկյան դոլար, երկու առանձնատուն, չորս հողամաս, հողամասին ամրացված անշարժ գույք եւ ավտոտնակ։ Ըստ որում, նրա կինը՝ Ռուզաննա Քյարամյանը եւս պատկառելի ունեցվածք է հայտարարագրել՝ 26 մլն դրամ եւ 46 հազար ամերիկյան դոլար, 4 հազար դոլարի փոխառություն, ոսկյա, ադամանդե եւ այլ ազնիվ մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված զարդեր, որոնց ընդհանուր արժեքը 10 հազար դոլար է: Ռուզաննա Քյարամյանն ամուսնու նման եւս միլիոններ ունի: Ինչեւէ, նախկին ՊՎԾ պետն իր նախկին տեղակալի հարցով թյուրիմացության մեջ է, քանի որ օրենքն այլ բան է ասում։ Մասնավորապես, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նման իրավասություն չունի, ինչը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Արմեն Խուդավերդյանը․ «Մենք ի՞նչը պետք է ստուգենք, երբ պաշտոնի ստանձնման հայտարարագրում այդ պահին եղած գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները, չեն կարող ստուգվել, եթե մենք բանկային հաշիվների հասանելիություն չունենք, եւ օրենքը մեզ թույլ չի տալիս՝ բանկային գաղտնիք է»։ Ի պատասխան հարցին, թե, ուրեմն, ինչո՞ւ են բոլորն ասում՝ թող հանձնաժողովը պարզի, պոպուլիզմո՞վ են զբաղված, Արմեն Խուդավերդյանը նեղվեց, թե իր խնդիրը չէ մեկնաբանելը, թե ով ինչով է զբաղված։ Ինչ վերաբերում է հարցին, թե որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ՝ ինչ կարծիքի է «քեռիների ինստիտուտի» մասին, կա՞ նման հասկացություն, ապա Արմեն Խուդավերդյանը նկատեց, որ չի ցանկանում հեռախոսով հարցազրույց տալ։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01