Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ի դեմս նախկին նախարար Մանե Թանդիլյանի։ Հայցվորի պահանջն էր՝ իրեն աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել, վերականագնել աշխատանքի և վճարել հարկադիր պարապուրդը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Մանե Թանդիլյանը, ներկայացված հայցադիմումի պատասխանով, հայտնել է, որ իր կողմից ձեռնարկվել են միջոցներ նախարարության կառավարման ներքո բոլոր ՊՈԱԿ-ներում և այլ ենթակա մարմիններում ուսումնասիրություններ անցկացնելու, ինչպես նաև` հիշյալ կազմակերպություններից ստացված դիմում բողոքների հիման վրա տեղային զննում և մոնիթորինգ իրականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես` նախարարի 16.08.2018թ. թիվ 96-Ա/1 հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ըստ պատասխանողի` հիշյալ ուսումնասիրության արդյունքներով արձանագրված թերությունների հիմքով պատասխանողը կորցրել է իր վստահությունը հայցվորի նկատմամբ։ Տվյալ պարագայում, աշխատողի կողմից խախտվել է պայմանագրով և կանոնադրությամբ իր վրա դրված պարտականությունների կատարումը, աշխատանքային գործառույթներն իրականացվել են թերի, ոչ լիարժեք և/կամ ընդհանրապես չեն իրականացվել։
Քաղաքացիական այս գործով դատավճիռը հրապարակվել է ապրիլի 26-ին։
Վճռի համաձայն, Վահան Զուրաբյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ի դեմս նախարար` Մանե Թանդիլյանի, «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի` հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջի մասին հայցը բավարարել։ Բացի այդ, անվավեր ճանաչել Մանե Թանդիլյանի` կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը և Վահան Զուրաբյանին վերականգնել նախկին աշխատանքում, պարտավորեցնել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Վահան Զուրաբյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով` սկսած 2018 թ. հոկտեմբերի 10–ից մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը։
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44