Ճանաչվածությամբ և Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական քաղաքականության պատճառով Արցախը միջազգային հանրությունից կտրված է, ինչը բացասաբար է ազդում մարդու իրավունքների պաշտպանության վրա: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ: Այս համատեքստում Արցախի ՄԻ պաշտպանն առանձնացրել է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության թույլ կարողությունների ու ռեսուրսների սակավության հարցը, որտեղ լրջագույն պատճառ է միջազգային շփումների պակասը: «Արցախի և Հայաստանի տարբեր գերատեսչությունների միջև կա սերտ համագործակցակցություն և փորձի փոխանակումը տեղի է ունենում այս խողովակով»,-ասել է ՄԻ պաշտպանը՝ ընդգծելով, որ նույնը չի կարելի ասել քաղհասարակության մասով. Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն այս առումով ակտիվ չեն: Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն դեռևս մուտք չեն գործել եվրոպական և ՄԱԿ-ի համապատասխան մշտադիտարկման մարմինները, միջազգային իրավապաշտպանան կազմակերպությունները, դա հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների, մասնավորապես կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտներում: Արցախի ՄԻ պաշտպանը տեղեկացրել է, որ իրենց կողմից իրականացվում է ուսումնասիրություն՝ արձանագրելու համար մարդու իրավունքների այն խախտումները, որոնք պայմանավորված են Արցախի չճանաչվածությամբ և Ադրբեջանի վարքով: Նշվել է, որ ամբողջական փաթեթը՝ կոնկրետ օրինակներով ու խնդիրներով, կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին, այն հնարավորություն կտա միջազգային հարթակներում առավել համակարգված ներկայացնել խնդիրները: ՀՀ ԱԺ լրատվական ծառայության հաղորդմամբ, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է հանձնաժողովի հետ աշխատանքի օրակարգ ձևավորել՝ հենվելով ընդունված միջազգային կոնվենցիաների վրա, որոնք վավերացրել է նաև Ադրբեջանը: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում դիմելու է ՀՀ ԱԺ նախագահին՝ խնդրելով հրավիրել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ հասկանալու համար միջազգային կառույցներում ներկայացվելիք խնդիրների համակարգված օրակարգը: Արտակ Բեգլարյանն իրազեկել է, որ առաջիկայում Արցախի և ՀՀ քաղհասարակության կազմակերպությունների ֆորում կազմակերպելու նպատակ կա: Հանդիպմանն Արտակ Բեգլարյանը ներկայացրել է արցախցիների իրավունքների պաշտպանության խնդիրները, դրանց վերհանման հարցում կարևորել ՀՀ Ազգային ժողովի ևքաղհասարակության դերակատարությունը: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ ՄԻՊ-ի և ԱԺ հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը լրացուցիչ խթան կհանդիսանա խնդիրների վերհանման և լուծման հարցում: Այս համատեքստում բանախոսը տեղեկացրել է, որ արդեն իսկ արդյունավետ փոխգործակցություն է ձևավորվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և նրա աշխատակազմի հետ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01