Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գյումրիում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 1997թ. ծնված բնակչին: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ անցած տարի մայիսի 17-ին Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում տեղի էր ունեցել զինված միջադեպ, որի ժամանակ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ էին ստացել Գյումրի քաղաքի երկու բնակիչներ, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 և 1985 թթ.։ Դեպքի առթիվ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներն ստացել են մայիսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Մասնավորապես՝ դեպքի օրը՝ 15։30-ի սահմաններում՝ Գյումրիի Տերյան փողոցում, 1997թ. ծնված երիտասարդը վիճաբանել է տուժողներից մեկի եղբոր հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկել վերջինիս։ Ավելի ուշ, տեղի ունեցածի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, կողմերը հանդիպել են Ղուկասյան փողոցում, որի ժամանակ էլ 1997 թվականին ծնված երիտասարդն ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած «AK-74» տեսակի 5,45մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգով, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դեպքի վայրին հարակից տարածքում և բնակելի տներում գտնվող բնակիչների կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթեր է արձակել եղբայրների ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01