ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Չեխիայի խորհրդարանի կողմից վավերացնելու համար և ընդգծել, որ երկու երկրների համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
Պատվիրակության ղեկավար Մարեկ Բենդան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հետաքրքրվել 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում, մասնավորապես, դատաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումներից և առաջիկա ծրագրերից:
Արտակ Զեյնալյանի խոսքով, հեղափոխությունը տեղի ունեցավ, քանի որ չէին աշխատում ընտրական ինստիտուտները, և իշխանությունը չէր ձևավորվում ժողովրդի կամքով: Որպես հեղափոխության մեծագույն ձեռքբերում՝ նախարարն առանձնացրել է երկու մեծ ընտրությունների անցկացումը, որոնց արդյունքների նկատմամբ կա ողջ ժողովրդի վստահությունն ու հավատը: Անդրադառնալով դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումներին՝ Արտակ Զեյնալյանն առանձնացրել է դատական իշխանության մատչելիության ու արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ապահովումը:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ վերջին մեկ տարում բարելավվել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իրավակիրառ պրակտիկան, ՔԿՀ-ների պահման պայմաններն ու սննդի որակը, մամուլի ազատության վիճակը և այլն: Արտակ Զեյնալյանը նաև ընդգծել է, որ ներկայում տնտեսությունն ազատականացված է, որևէ գործարար հովանավորություն չի վայելում, ՀՀ-ում բիզնես գրանցելը 15-ից 30 րոպեի ընթացքում է կատարվում, որը հնարավոր է իրականացնել նաև համայնքներում գործող պետական ծառայություններ մատուցող օպերատորների գրասենյակներում: Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է նաև, որ բիզնես գրանցելու ոլորտում կտրուկ աճ է արձանագրվել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անցումային արդարադատությանը, առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01